«ԱրմենՏել» ընկերությունը և «Ամերիաբանկ» ՓԲԸ–ն հայտարարում են Beeline բաժանորդների համար առցանց վճարումների ծառայության մեկնարկի մասին
26.02.2014,
15:48
«ԱրմենՏել» ընկերության հաճախորդներն այսուհետ կարող են Beeline բոլոր ծառայությունների համար կատարել վճարումները առցանց` MasterCard և VISA բանկային քարտերով։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերության հաճախորդներն այսուհետ կարող են Beeline բոլոր ծառայությունների համար կատարել վճարումները առցանց` MasterCard և VISA բանկային քարտերով։
Կապի ծառայությունների համար առցանց վճարումներն իրականացվում են www.beeline.am կայքում։ Վճարումն իրականացնելու համար բաժանորդը պետք է ունենա ցանկացած բանկի MasterCard կամ Visa բանկային քարտ, ավելին` նույնիսկ անհրաժեշտություն չկա, որպեսզի քարտապանը գրանցի վիրտուալ քարտ։ Այս ծառայությունից կարող են օգտվել նաև բոլոր նրանք, ովքեր ունեն ArCa վիրտուալ քարտ։
««ԱրմենՏել» ընկերության և «Ամերիաբանկի» այս համատեղ քայլը կարելի է համարել լուրջ ներդրում Հայաստանում էլեկտրոնային կոմերցիայի զարգացման գործում։ Առցանց վճարումների ծառայության մեկնարկը մեր գործընկերոջ հետ համատեղ ուղղված է Beeline ծառայություններն առավելագույնս հարմար դարձնելուն, քանի որ այժմ կապի ծառայությունների համար կարող են վճարել Master Card և Visa բանկային քարտերի քարտապանները, նույնիսկ առանց վիրտուալ քարտի գրանցման»,-նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Կարևորելով անկանխիկ գործառնությունների զարգացումը` Ամերիաբանկը մշակել է ծրագրային գործիք vPOS (վիրտուալ տերմինալ), որը հեշտացնում է առցանց առևտուր իրականացնող կայքերում VISA, MasterCard և ArCa քարտերով վճարումների ընդունման կազմակերպումը և հետագա սպասարկումը: «ԱրմենՏելի» և «Ամերիաբանկի» համատեղ նախաձեռնությունը նոր հնարավորություն է ստեղծում Beeline բոլոր ծառայությունների վճարներն առցանց ընդունելու համար: Առցանց գործարքների բարձր անվտանգությունն ապահովված է VbV (Verified by VISA) և 3DSecure տեխնոլոգիաների կիրառման միջոցով»,-նշեց «Ամերիաբանկ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Առցանց վճարումների ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է մուտքագրի իր բաժանորդային համարը, վճարման չափը և իր քարտի տվյալները www.beeline.am կայքի համապատասխան բաժնում, որից հետո գումարն ավտոմատ կերպով կփոխանցվի բաժանորդի հաշվեկշռին։
Ինտերնետում քարտերի սպասարկումն ապահովելու համար Ամերիաբանկը ստացել է Visa քարտերով ինտերնետ-էքվայրինգի արտոնագիր, որը հնարավորություն է տալիս VISA, MasterCard և ArCa քարտերով էլեկտրոնային առևտրի կայքերում ընդունել վճարումներ` Visa-ի Verified տեխնոլոգիական ապահովման միջոցով:
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն ունիվերսալ բանկ է, որը ներդրումային, կորպորատիվ և անհատական բանկային ծառայություններ է մատուցում բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով։ Այն Հայաստանի առաջին ներդրումային բանկն է, որը, սկսած 2007 թվականից, բանկային նորարարական ծառայությունների լայն շրջանակ է տրամադրում։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–