Рейтинг@Mail.ru
USD
384.19
EUR
450.58
RUB
4.9041
GEL
141.45
2025 թ. հուլիսի 9, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+30

Բելառուսը Հայաստանի մարզերում մեքենատրակտորային կայաններ կստեղծի. դեսպան

04.05.2015, 21:44
Բելառուսը Հայաստանի մարզերում կստեղծի մեքենատրակտորային կայաններ, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոն` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Բելառուսը Հայաստանի մարզերում մեքենատրակտորային կայաններ կստեղծի. դեսպան
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. Բելառուսը Հայաստանի մարզերում կստեղծի մեքենատրակտորային կայաններ, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոն` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Ըստ նրա` այս պահին բանակցություններ են տարվում Հայաստանի  գյուղատնտեսության նախարարության հետ` գյուղատնտեսական տարածքների մշակման տրակտորային կայաններ ստեղծելու ուղղությամբ։

«Մեկ հեկտար հող ունեցող ֆերմերների համար տրակտոր կամ կոմբայն գնելը շահավետ չէ, և հետաքրքիր է դառնում տարածաշրջանում մեքենատրակտորային կայանի ստեղծումը, որը կունենա ցանքի և հավաքի, մշակող տեխնիկայի ամբողջական կոմպլեկտ, որը պատվերով կմեկնի նշված վայր և հողեր կմշակի»,– ասաց Սուխորենկոն։

Դեսպանը նշեց, որ մինչև տարեվերջ ծրագրվում է հասնել կոնկրետ պայմանավորվածությունների, հարցն արդեն քննարկվել է Շիրակի և Արմավիրի մարզպետների հետ։

Նա նշեց, որ նախևառաջ կստեղծվեն 1-2 նմանատիպ կետեր, որոնք փորձնական կարգով թույլ կտան փորձարկել, օպտիմալացնել կառուցվածքը, հասկանալ պահանջները և տարածել փորձն այլ շրջաններում։

«Ներդրումներ առայժմ չկան, բայց կայանների ստեղծման ռեսուրսներ ունենք»,– ասաց Սուխորենկոն։ -0-