Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գները նվազել են 20-40 դրամով
23.04.2020,
17:39
Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գները նվազել են 20-40 դրամով

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ նախորդ ամսին երեք խոշոր տնտեսվարողների մոտ արձանագրված վառելիքի մանրածախ գների նվազման միտումը շարունակվել է նաև ապրիլին: Այս մասին հայտնում է ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունը։
Ըստ հանձնաժողովի՝ առավել ակնառու է դիզելային վառելիքի գների նվազումը, որը կազմել է 20-40 դրամ՝ 1 լիտրի հաշվով:
Դիտարկված ժամանակահատվածում երկու տնտեսվարողի մոտ արձանագրվել է նաև բենզինի գների նվազում՝ կախված տեսակից 20-30 դրամով, մյուս խոշոր տնտեսվարողի մոտ գնային փոփոխություն տեղի չի ունեցել:-0-