Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+21

ՀՀ վարչապետը հանձնարարել է քննարկել Հայաստանի մայրուղիներին ծանր բեռների տեղափոխման համար առանձին տուրքի նպատակահարմարությունը

18.09.2014, 14:50
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հանձնարարել է ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին քննարկել Հայաստանի ավտոմայրուղիներով ծանր բեռների տեղափոխման համար 10 հազար դրամի չափով առանձին տուրքի գանձման նպատակահարմարության հարցը:
ՀՀ վարչապետը հանձնարարել է քննարկել Հայաստանի մայրուղիներին ծանր բեռների տեղափոխման համար առանձին տուրքի նպատակահարմարությունը
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հանձնարարել է ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին քննարկել Հայաստանի ավտոմայրուղիներով ծանր բեռների տեղափոխման համար 10 հազար դրամի չափով առանձին տուրքի գանձման նպատակահարմարության հարցը:

«Անհասկանալի է, թե ինչու է մայրուղիներով ծանր բեռների տեղափոխման թույլտվության համար 10 հազար դրամի չափով առանձին տուրք պահանջվում: Բացատրեք՝ ինչի՞ համար է այն և ինչո՞վ է արդարացված, ինչու՞ 10, այլ ոչ թե 8 կամ 20 հազար: Եթե մենք ցանկանում ենք համալրել բյուջեն, ապա եկեք այն (տուրք) կրկնապատկենք», - ասաց Աբրահամյանը՝ դիմելով Առաքելյանին:

Դրան ի պատասխան` փոխնախարարը նշեց, որ «եթե տուրքը կա, ապա նշանակում է, որ այն անհրաժեշտ է», ինչին վարչապետն ընդգծեց,- «Ձեր կարծիքն այդքան էլ կարևոր չէ»: ($1 – 408,36 դրամ) -0-