Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

«Berlin Economics» գերմանական խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է ՀՀ տնտեսության վերաբերյալ կատարած վերլուծություններն ու առաջիկա անելիքները:

03.04.2025, 12:55
ԳԴՀ Տնտեսական հարցերի և կլիմայական գործողությունների դաշնային նախարարության առընթեր «Berlin Economics» / «German Economic Team»-ը տնտեսական քաղաքականության ոլորտում անկախ խորհրդատվական ընկերություն է
«Berlin Economics» գերմանական խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է ՀՀ տնտեսության վերաբերյալ կատարած վերլուծություններն ու առաջիկա անելիքները:

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանն ու Լիլյա Սիրականյանը ապրիլի 2-ին ընդունել են «Berlin Economics» գերմանական տնտեսական թիմի գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչիին և թիմի Հայաստանի ծրագրերի պատասխանատու Դմիտրի Չերվյակովին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

ԳԴՀ Տնտեսական հարցերի և կլիմայական գործողությունների դաշնային նախարարության առընթեր «Berlin Economics» / «German Economic Team»-ը տնտեսական քաղաքականության ոլորտում անկախ խորհրդատվական ընկերություն է, որը քաղաքականության մշակման ուղղությամբ խորհրդատվական աջակցություն է տրամադրում Արևելյան Եվրոպայի երկրներին, այդ թվում ՝ Հայաստանի Հանրապետությանը։ 

Հանդիպման ընթացքում գերմանական տնտեսական թիմը ներկայացրել է Հայաստանի տնտեսության վերաբերյալ իրենց կատարած վերլուծություններն ու առաջիկա անելիքները: 

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող տնտեսական քաղաքականությանը, մակրոտնտեսական հիմնական ցուցանիշներին, տնտեսության դիվերսիֆիկացմանը, արտահանմանն ու ներմուծմանը, հարկաբյուջետային (ֆիսկալ) քաղաքականությանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև էներգետիկ և զբոսաշրջության ոլորտներին վերաբերող մի շարք հարցերի շուրջ։ 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որը կարող է դառնալ տարածաշրջանում տնտեսական փոխկապակցվածության ապահովման կարևոր բաղադրիչ։