Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Բիբինը չի կարող էլեկտրաէներգիայի չմատակարարել. Հայաստանի էներգետիկայի նախարար

18.06.2015, 12:52
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» կազմակերպության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը իրավասություն չունի, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնի, «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։ Նա մեկնաբանել է Բիբինի` ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ուղղված նամակը։
Բիբինը չի կարող էլեկտրաէներգիայի չմատակարարել. Հայաստանի էներգետիկայի նախարար
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» կազմակերպության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը իրավասություն չունի, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնի, «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։ Նա մեկնաբանել է Բիբինի` ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ուղղված նամակը։

ՀԾԿՀ–ն նախօրեին սահմանել է «Հայաստանի էլեկտրացանցեր» կազմակերպության կողմից սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի նոր սակագներ։ Մասնավորապես, օգոստոսի 1-ից բնակչության համար նոր սակագինը կբարձրանա 6.93 դրամով (մոտ 0.015 դոլար), ցերեկային ժամերին մինչև 48.78 դրամ (մոտ 0.1 դոլար), իսկ գիշերային ժամերին մինչև 38.78 դրամ (մոտ 0.08 դոլար) 1 կՎտժ–ի համար)։ Ընդ որում, մայիսի 8-ին ներկայացրած դիմումի մեջ ՀԷՑ–ը առաջարկել էր բարձրացնել սակագները 17.08 դրամով (մոտ 0.036 դրամ) յուրաքանչյուր կՎտժ–ի համար։

Երեքշաբթի Բիբինը ՀԾԿՀ–ին նամակ է ուղղել, որում ասվում է, որ ընդամենը 6.93 դրամով սակագնի բարձրացման դեպքում կազմակերպությունը չի կարողանա երաշխավորել անհրաժեշտ պահանջների կատարումը` էլեկտրաէներգիայի որակի և ապահովության, ինչպես նաև ներդրումների հարցում, որոնք ուղղված են մատուցվող ծառայությունների որակի զարգացմանը։

Ինչպես գրում է թերթը, Զախարյանը նշել է, որ անձամբ ծանոթ չէ նամակի բովանդակությանը։ «Չեմ կարող ոչինչ ասել, ես նամակի բովանդակությանը ծանոթ չեմ, ազնվությամբ եմ ասում։ Բիբինը չի կարող նման բան անել` էլեկտրաէներգիա չմատակարարել։ Բիբինը իրավասություն չունի, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնի», – ասել է նախարարը թերթին։ -0-