Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Bloomberg–ը պատրաստ է աջակցել ՀՀ–ին միջազգային տնտեսական հարթակներում ներկայանալու հարցում. Bloomberg-ի տնօրենը՝ Փաշինյանին

24.01.2025, 13:25
Փաշինյանը հանդիպում է ունեցել Bloomberg-ի Եվրոպական տնօրեն Կոնստանտին Կոցիասի հետ
 Bloomberg–ը պատրաստ է աջակցել ՀՀ–ին միջազգային տնտեսական հարթակներում ներկայանալու հարցում. Bloomberg-ի տնօրենը՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Bloomberg-ի Եվրոպական տնօրեն Կոնստանտին Կոցիասի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսական և ներդրումային միջավայրի զարգացմանն ուղղված հարցեր, ինչպես նաև երկրի դիրքավորումը համաշխարհային տնտեսական համակարգում։ 

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ ներդրումային միջավայրի բարելավման, տնտեսական կայունության ապահովման և տարածաշրջանային համագործակցության խթանման ուղղությամբ։ 

Կոնստանտին Կոցիասը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը միջազգային տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ՝ ընդգծելով Bloomberg-ի պատրաստակամությունն աջակցելու երկրին միջազգային տնտեսական հարթակներում ներկայանալու հարցում։