Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

Բնակարանային շինարարությանն ուղղվող ֆինանսավորումը Հայաստանում 2020 թ.-ին կավելանա 27%-ով՝ մինչև 22,9 մլրդ դրամ

25.01.2020, 12:20

ԿԱՊԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. Բնակարանային շինարարությանն ուղղվող ֆինանսավորումը Հայաստանում 2017 թ.-ի համեմատ ավելացել է 82%-ով, 2018թ.-ի համեմատ՝ 2 անգամ, 2019թ.-ի համեմատ 27%-ով՝ կազմելով 22,9 մլրդ դրամ: Այս մասին շաբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև հայտնեց, որ 2020 թ.-ին տնտեսական հարաբերություններին ուղղվող բյուջետային ֆինանսավորումը 2017-ի համեմատ աճել է 51%-ով, 2018թ.-ի համեմատ 74%-ով, 2019-ի համեմատ՝ 47%-ով՝ կազմելով 195,4 մլրդ դրամ:-0-