Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+9

Երևանում փետրվարին բնակարանների գներն անփոփոխ են մնացել

07.04.2014, 13:12
Երևանում բնակարանների միջին շուկայական գները 2014 թվականի փետրվարին, հունվարին համեմատ, անփոփոխ են մնացել, ասվում է Հայաստանի անշարժ գույքի պետական կադաստրի՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած հաշվետվության մեջ։

Երևանում փետրվարին բնակարանների գներն անփոփոխ են մնացել
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. Երևանում բնակարանների միջին շուկայական գները 2014 թվականի փետրվարին, հունվարին համեմատ, անփոփոխ են մնացել, ասվում է Հայաստանի անշարժ գույքի պետական կադաստրի՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած հաշվետվության մեջ։

Հունվարին Երևանում բնակտարածքի 1քմ-ի գինը կազմում էր 273,3 հազ, դրամ։

Ամենաբարձր գինը գրանցվել է Կենտրոն վարչական համայնքում՝ մեկ քառակուսի մետրի դիմաց 428 հազար դրամ, ամենացածրը՝ Նուբարաշենում՝ 154,9 հազար դրամ:

Միաժամանակ մարզերում բազմաբնակարան տների բնակմակերեսի քառակուսի մետրի արժեքը հունվարի համեմատ նույնպես չի փոխվել։

Ամենաբարձր արժեքը գրանցվել է Ծաղկաձորում (292,5 դրամ՝ 1 քառակուսի մետրի դիմաց), ամենացածրը՝ Դաստակերտում (8 հազար դրամ):

Գների աննշան բարձրացում է նկատվում Ապարանում, Թալինում, Ագարակում,  Գորիսում և Մեղրիում։--0--