Brent տեսակի նավթի գինը կտրուկ նվազել է` հասնելով 31,74 դոլարի
09.03.2020,
11:57
Brent տեսակի նավթի ֆյուչերսի գինը 2020թ.–ի մայիսին Լոնդոնի ICE բորսայում առուվաճառքի ընթացքում նվազել է 42,6%–ով` հասնելով բարելի համար 31,74 դոլարի

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./ԱՌԿԱ/. Brent տեսակի նավթի ֆյուչերսի գինը 2020թ.–ի մայիսին Լոնդոնի ICE բորսայում առուվաճառքի ընթացքում նվազել է 42,6%–ով` հասնելով բարելի համար 31,74 դոլարի, հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Մոսկվայի ժամանակով ժամը 07։31–ի առուվաճառքի տվյալներին։
WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսի արժեքը նվազել է 48,9%–ով և կազմում է բարելի համար 27,72 դոլար։
Նավթի գինը նվազում է այն նորությունների ֆոնին, որ ՕՊԵԿ+ երկրները Վիեննայում կայացած բանակցությունների արդյունքում կարողացել են պայմանավորվել նավթի արդյունահանման լրացուցիչ կրճատման շուրջ կորոնավիրուսի պատճառով պահանջարկի անկման պայմաններում։
ՕՊԵԿ–ն առաջարկել է արդյունահանումը լրացուցիչ նվազեցնել օրական 1,5 մլն բարելով մինչև 2020թ.–ի վերջ։ Սակայն այդ առաջարկին դեմ էին Ռուսաստանն ու Ղազախստանը։ ՌԴ–ն իր հերթին պնդել է, որպեսզի ընթացիկ պայմանավորվածությունները երկարացվեն միայն երկրորդ եռամսյակի համար։–0–