Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
+4

Բրիտանացի գործարարները կժամանեն Հայաստան՝ համագործակցության հեռանկարները քննարկելու համար

22.11.2012, 20:18
Նոյեմբերի 26-ին Միացյալ Թագավորությունից Երևան են ժամանելու գործարարներ՝ ծանոթանալու Հայաստանում գործարար համագործակցության պայմաններին և հնարավորություններին, հաղորդում է բրիտանական դեսպանատան մամուլի ծառայությունը:
Բրիտանացի գործարարները կժամանեն Հայաստան՝ համագործակցության հեռանկարները քննարկելու համար
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 26-ին Միացյալ Թագավորությունից Երևան են ժամանելու գործարարներ՝ ծանոթանալու Հայաստանում գործարար համագործակցության պայմաններին և հնարավորություններին, հաղորդում է բրիտանական դեսպանատան մամուլի ծառայությունը:

Այցի կազմակերպիչներն են Երևանում Բրիտանական դեսպանատունը և «Բրիթիշ Էքսփրթայզը»՝ Միացյալ թագավորության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:

«Բրիտանական դեսպանատունն իր առաջնայնությունն է համարում Հայ- Բրիտանական բիզնես կապերի ամրապնդումը և երկկողմանի ներդրումների խրախուսումը»,- հայտնել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը:

Հայաստանում պատվիրակությանը կընդունի ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Գործարարները հանդիպում կունենան համապատասխան բիզնես ոլորտների ներկայացուցիչների հետ ու կքննարկեն հնարավոր համագործակցության հարցեր:

Մեծ Բրիտանիայում հայկական ապրանքների արտահանման ծավալները 2011թ.-ին կազմել են 377,6 հազար դոլար, Հայաստանում բրիտանական ապրանքների ներմուծման ծավալները՝ 46 մլն 920,7 հազարդ դոլար: -0-