Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 20, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

Brussels Airlines-ը կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղով

09.03.2017, 20:09
2016 թ.–ի դեկտեմբերի 10-ից երկու շաբաթը մեկ անգամ Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղով ոչ կանոնավոր չվերթեր իրականացնող Brussels Airlines ավիաընկերությունը կանոնավոր չվերթեր իրականացնելու թույլտվություն է ստացել։
Brussels Airlines-ը կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղով

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. 2016 թվականի դեկտեմբերի 10-ից երկու շաբաթը մեկ անգամ Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղով ոչ կանոնավոր չվերթեր իրականացնող Brussels Airlines ավիաընկերությունը (կազմակերպիչ «ԱրմՎինգս» տուրօպերատոր) կանոնավոր չվերթեր իրականացնելու թույլտվություն է ստացել, հաղորդում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

2017 թվականի ապրիլի 1-ից հունիսի 24-ը և սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 28-ը Brussels Airlines ավիաընկերությունը «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքներ կիրականացնի շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին:

2017 թվականի հուլիս 1-ից սեպտեմբերի 2-ը «Զվարթնոց» օդանավակայանից չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին:

ՔԱԳՎ–ից նաև հայտնում են, որ ամառային նավիգացիոն շրջանում չվերթերի հաճախականությունն ավելացնում են նաև մի շարք այլ ավիաընկերություններ, մասնավորապես՝ «Աէրոֆլոտ»-ը, «Ավստրիական ավիաուղիներ»-ը, «Էյր Ֆրանս»-ը, «Ֆլայ Դուբայ»-ը, «Էյր Արաբիա»-ն, «Լոտ լեհական ավիաուղիներ»-ը և այլն:

Բացի այդ, ուղևորահոսքի աճին զուգահեռ չվերթերի հաճախականությունն արդեն ավելացրել են «Պոբեդա»-ն, «Քաթար Էյրվեյզ»-ը և այլ ավիաընկերություններ:–0–