Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Բյուջետային ծախսերի կատարողականը Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտում 2013թ.–ին կազմել է 98.6%. Ֆիննախ

31.05.2014, 18:32
Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտի բյուջետային ծախսերի կատարողականը 2013 թվականին կազմել է 98.6 տոկոս, շաբաթ օրն ասաց ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը։
Բյուջետային ծախսերի կատարողականը Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտում 2013թ.–ին կազմել է 98.6%. Ֆիննախ
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտի բյուջետային ծախսերի կատարողականը 2013 թվականին կազմել է 98.6 տոկոս, շաբաթ օրն ասաց ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը։

«Բյուջեով սոցիալական պաշտպանության համար նախատեսվել է 301.7 մլրդ դրամ։ Կատարողականը կազմել է 98.6 տոկոս, այսինքն, ծախսվել է 297.4 մլրդ դրամ»,– հայտնեց Ջանջուղազյանը ԱԺ պրոֆիլային հանձնաժողովների նիստում` նվիրված 2013 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությանը։ 

Նա ավելացրեց նաև, որ սոցիալական ոլորտի ծախսերը կազմել են բյուջեի ընդհանուր ծախսերի 26.2 տոկոսը, ինչը 5.5 մլրդ դրամով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշները։

Հայաստանի ֆինանսների նախարարության տվյալներով` բյուջեի համախառն եկամուտները 2013 թվականին կազմել են 1071.4 մլրդ դրամ, ծախսերը` 1142.9 մլրդ դրամ, պակասուրդը` 71.5 մլրդ։ ($1-413,28 դրամ)։ -0-