Հայաստանում ծառայությունների սակագները օգոստոսին ավելացել են 2,2 տոկոսով
01.09.2014,
14:11
Հայաստանում ծառայությունների ոլորտի սակագները 2014 թ.-ի օգոստոսին, նույն տարվա հուլիսի համեմատ, ավելացել են 2,2 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ-ն:
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ծառայությունների ոլորտի սակագները 2014 թ.-ի օգոստոսին, նույն տարվա հուլիսի համեմատ, ավելացել են 2,2 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ-ն:
Հաղորդագրության համաձայն՝ օգոստոսին սակագների աճը պայմանավորված էր բնակ-կոմունալ ծառայությունների սակագների 4,3 տոկոսանոց աճով:
ՀԾԿՀ-ն հուլիսի 1-ին կայացած նիստի ժամանակ «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար սահմանել է ցերեկային ժամերին (7:00-ից մինչև 23:00-ն) 1 կՎտ/ժ-ի դիմաց 41,85 դրամ՝ գործող 38 դրամի փոխարեն: է մտնում 2014 թ.-ի օգոստոսի 1-ից:
Էլեկտրաէներգիայի սակագների աճը 2014 թ.-ի օգոստոսին, հուլիսի համեմատ, կազմել է 11,1 տոկոս: Այս ծառայությունը սպառողական զամբյուղում 4,75 տոկոսանոց տեսակարար կշռով նպաստել է սպառողական գների ցուցիչի աճին՝ 0,53 տոկոսային կետով:
Հաշվետու ժամանակահատվածում հետևյալ ծառայությունների սակագների աճ է գրանցվել՝ կենցաղային բնույթի ծառայություններ՝ 0,1 տոկոս, մշակույթի ոլորտի ծառայություններ՝ 0,1 տոկոս, բուժսպասարկման ծառայություններ՝ 0,5 տոկոս, հանգստի կազմակերպում՝ 1 տոկոս, տրանսպորտ՝ 1,1 տոկոս, հանրային սնունդ՝ 1,5 տոկոս:
Միաժամանակ նշված ժամանակահատվածում սակագների նվազում է գրանցվել (0,1 տոկոս) իրավաբանական և բանկային ծառայությունների ոլորտում:
Ծառայությունների սակագներն այս տարվա հունվար-օգոստոսին, 2013 թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ, ավելացել են 6,6 տոկոսով:-0-