Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Ավտոտրանսպորտային երթևեկությունը կդադարեցվի Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հուլիսի 15–ից մինչև սեպտեմբերի 1–ը

12.06.2014, 18:09
Ավտոտրանսպորտային երթևեկությունը կդադարեցվի Ծովագյուղ գյուղից մինչև Դիլիջանի թունել հուլիսի 15–ից մինչև սեպտեմբերի 1–ը` նորոգման աշխատանքների կապակցությամբ։

Ավտոտրանսպորտային երթևեկությունը կդադարեցվի Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հուլիսի 15–ից մինչև սեպտեմբերի 1–ը
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Ավտոտրանսպորտային երթևեկությունը կդադարեցվի Ծովագյուղ գյուղից մինչև Դիլիջանի թունել հուլիսի 15–ից մինչև սեպտեմբերի 1–ը` նորոգման աշխատանքների կապակցությամբ։
 
«Հիմնանորոգման աշխատանքների ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով հուլիսի 15-ի ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 1-ի ժամը 09:00-ն ավտոտրանսպորտային երթևեկությունն այդ հատվածում կդադարեցվի»– հայտնեցին Տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունից։

Այդ կապակցությամբ սահմանվել է տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղին՝ Երևանից Մ-4 միջպետական ճանապարհով Դիլիջան, Իջևան ուղևորվելու համար՝ Մ-4-Մ-14-Ծովագյուղ-Սեմյոնովկա-Մ-4: -0-