Կոնյակի արտադրությունը Հայաստանում 2016 թ.-ին աճել է 27%–ով

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արտադրված կոնյակի ծավալը 2016 թ.-ին ավելացել է 27 տոկոսով` 2015 թ.-ի համապատասխան ժամանակահատվածի համեմատ կազմելով 21 529,2 հազար լիտր, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։
Վիճակագրական տվյալներով, նշված ժամանակահատվածում գինու արտադրությունն աճել է 14,8 տոկոսով` կազմելով 6 809,6 հազար լիտր։
Օղու արտադրությունը տարեսկզբից նվազել է 13 տոկոսով և կազմել 8 135,5 հազար լիտր, իսկ վիսկիի արտադրությունն աճել է 23,2 տոկոսով` հասնելով 1 441,8 հազար լիտրի։
Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում շամպայնի արտադրությունը աճել է 8,4 տոկոսով` մինչև 713,4 հազար լիտր: Բացի այդ, 2016 թ.-ին արտադրվել է 18 537,7 հազար լիտր գարեջուր (10,4%–ի անկում)։
Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը կազմել է 77 503,4 հազար լիտր, ինչը 5,2 տոոկսով քիչ է 2015 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ -0–