ՀՀ գյուղնախարարությունը ապրիլի 28-ին կհրապարակի ցրտահարության վնասի չափը
25.04.2014,
14:55
Մարտի 30-31–ին Հայաստանում գրանցված ցրտահարության վնասների չափը գյուղատնտեսության նախարարության կողմից կհրապարակվի գալիք երկուշաբթի օրը՝ ապրիլի 28-ին: Այս մասին «Հայկական Ժամանակ» օրաթերթին է հայտնել գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Մարտի 30-31–ին Հայաստանում գրանցված ցրտահարության վնասների չափը գյուղատնտեսության նախարարության կողմից կհրապարակվի գալիք երկուշաբթի օրը՝ ապրիլի 28-ին: Այս մասին «Հայկական Ժամանակ» օրաթերթին է հայտնել գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:
Ավելի վաղ գյուղնախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից թերթին վստահեցրել էին, որ բերքի կորստի վերաբերյալ նախնական տեղեկությունները կհրապարակվեն առավելագույնը ապրիլի 13-ին:
Երկու շաբաթ ուշացումը Գառնիկ Պետրոսյանը պայմանավորել է այն հանգամանքով, որ որոշ մարզպետարաններ դեռ չեն ամփոփել հանձնաժողովների ուսումնասիրությունները: «Կարող ենք երկուշաբթի ներկայացնել, որևէ խնդիր չկա»,- ասել է փոխնախարարը:
Թերթի թղթակցի հարցին՝ միգուցե վնասների չափի հրապարկումը կապված է գյուղատնտեսության նախարարի նշանակման ուշացման հետ, և այդ պատճառով են աշխատանքները դանդաղել (ապրիլի 3-ից Սերգո Կարապետյանը գտնվում է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարի կարգավիճակում), փոխնախարարը պատասխանել է. «Բերքի կորուստների չափը հաշվարկում են համայնքային, մարզային հանրապետական հանձնաժողովները, որոնց աշխատանքը նախարար նշանակել-չնշանակելու հետ կապ չունի: Եթե մարզպետարաններն էլի ուշացնեն եզրակացությունները, մենք պարտադիր կպահանջենք և երկուշաբթի կներկայացնենք: Ըստ Պետրոսյանի` վնասի չափը կներկայացվի թվերով: Դա կլինեն նախնական, 80-90 տոկոս ճշգրտությամբ տվյալներ:-0-