Ավելի քան 40 ընկերություն է Երևանում մասնակցում «Ոսկեգործություն 2014» միջազգային ցուցահանդես-վաճառքին
06.06.2014,
19:45
«Ոսկեգործություն 2014» 11-րդ միջազգային ցուցահանդես-վաճառքն է բացվել ուրբաթ Երևանում, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. «Ոսկեգործություն 2014» 11-րդ միջազգային ցուցահանդես-վաճառքն է բացվել ուրբաթ Երևանում, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Հունիսի 6-9-ն անցկացվող ցուցահանդես-վաճառքին մասնակցում են 40-ից ավելի ընկերություններ, այդ թվում արտասահմանյան»,- ասվում է հաղորդագրությունում:
Ցուցահանդեսի բացման արարողությանը, որը տեղի ունեցավ Հայաստանի նկարիչների միությունում, ներկա էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի և Հայաստանի ոսկերիչների միության նախագահ Էմիլ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել է ցուցահանդես-վաճառքին մասնակցող ընկերությունների տաղավարներով, ծանոթացել նրանց արտադրանքին, գործունեությանը և առաջիկա ծրագրերին:
Վարչապետը ողջունել է ոսկեգործության բնագավառի զարգացման ծրագրերը և հայտնել կառավարության աջակցությունը ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման գործում, ինչը կնպաստի նաև արտահանման ծավալների աճին:
Ըստ Վիճակագրական ծառայության տվյալների` ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2013թ.-ին, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 5,6 տոկոսով` կազմելով ավելի քան $5 956,8 մլն.։ Ընդ որում, արտահանման ծավալը կազմել է $1 480 մլն.` ավելանալով 7,2%, իսկ ներկրմանը` $4 476,8 մլն.` ավելանալով 5,1%։
«Ոսկեգործություն» ցուցահանդեսն առաջին անգամ Երևանում անցկացվել է 1998 թ.-ին։--0--