Հայաստանի ԴԱՀԿԾ–ն ավելի քան 37 մլրդ դրամ է բռնագանձել 2014թ.–ին
01.04.2015,
19:19
Հայաստանի արդարադատության նախարարության դատական ակտերի կատարման ծառայությունը 2014 թվականին ավելի քան 37 մլրդ դրամ է բռնագանձել, չորեքշաբթի հայտնեց Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ մայոր Միհրան Պողոսյանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արդարադատության նախարարության դատական ակտերի կատարման ծառայությունը 2014 թվականին ավելի քան 37 մլրդ դրամ է բռնագանձել, չորեքշաբթի հայտնեց Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ մայոր Միհրան Պողոսյանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«2014 թ. ձեռնարկված կազմակերպական և այլ միջոցառումների շնորհիվ գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել և պահանջատերերին է փոխանցվել 37.923.190.630 դրամ (2013 թ.՝ 20.079.203.874 դրամ), որից՝ պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 21.754.520.067 դրամ (2013 թ.՝ 3.459.065.305 դրամ)»,– նշեց Պողոսյանը։
Նրա խոսքով, ֆիզիկական անձանց օգտին գանձվել է 1.614.761.980 դրամ (2013 թ.՝ 2.821.158.004 դրամ), իրավաբանական անձանց օգտին՝ 8.938.935.561 դրամ (2013 թ.՝ 10.061.321.526 դրամ):
Այդ թվերը Պողոսյանը ներկայացրեց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանին։
Նա նշեց, որ ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով նախապատրաստվել և շրջանառության մեջ են դրվել մի շարք օրենքներ, ինչպես նաև ՀՀ կառավարության` առանձին որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախագծերի փաթեթներ:
Մասնավորապես, Պողոսյանի խոսքով, էլեկտրոնային և տեղեկատվական համակարգերի ներդրման և կատարելագործման շնորհիվ էականորեն կրճատվել են ծառայության ծախսերը։ 2014 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների արդյունքում զգալիորեն ավելացել է հարուցված կատարողական վարույթների քանակը, և խնդրին լուծում տալու նպատակով ներդրվել է հարկադիր կատարողի գործառույթների ավտոմատացման համակարգ։
Վարչապետն անդրադարձել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության 2015 թ. անելիքներին և այդ համատեքստում կարևորել կառույցի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի և բարեփոխումների շարունակական իրականացումը: -0-