Հայաստանի ապագան գիտատար տնտեսությունն է. ԱՄՆ դեսպան
29.07.2014,
17:25
Հայաստանի ապագան գիտատար տնտեսությունն է, կարծում է Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և Լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապագան գիտատար տնտեսությունն է, կարծում է Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և Լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը։
«ՏՏ–ն Հայաստանի ամենաարագ զարգացող ոլորտն է։ Այստեղ տարեկան ֆիքսվում է եկամուտների 20–տոկոսանոց աճ և աշխատատեղերի 15-20–տոկոսանոց աճ։ Կարծում եմ, որ հենց գիտատար տնտեսությունն է Հայաստանի ապագան, հենց այդ պատճառով USAID–ն շարունակում է աշխատել հայկական տարբեր ընկերությունների հետ` կադրեր պատրաստելով, ովքեր կկարողանան համալրել ՏՏ ոլորտի աշխատաշուկան»,– երեքշաբթի ասաց Հեֆերնը Երևանում Oracle հայ օգտագործողների խմբի առաջին համաժողովում։
Խոսելով Հայաստանում իր առաքելության ավարտի ժամկետի մասին` դեսպանը նշեց, որ ինքը դեռ կմնա Երևանում որոշ ժամանակ։
«Ինձ և ապագա դեսպանի համար առաջնահերթ կլինի Հայաստանի հետ տնտեսական կապերի ամրապնդումն ու աշխատատեղերի ստեղծումը»,– ավելացրեց նա։
Oracle–ն (Oracle Corporation) ամերիկյան կորպորացիա է, աշխարհում կազմակերպությունների համար ծրագրային ապահովման մշակող, սերվերային սարքավորումների խոշորագույն մատակարար։ Ընկերությունը մասնագիտանում է տվյալների բազաների կառավարման համակարգերի թողարկման, կապող ծրագրային ապահովման և բիզնես–հավելվածների (ERP- և CRM-համակարգերի, մասնագիտացված ճյուղային հավելվածների) վրա։ Ընկերության առավել հայտնի պրոդուկտն Oracle Database–ն է, որն ընկերությունը թողարկում է իր հիմնադրման պահից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է Ռիչարդ Միլզի թեկնածությունը (Richard M. Mills, Jr) Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում։ Այդ պաշտոնում նա կփոխարինի ամերիկացի ներկայիս դեսպան Ջոն Հեֆերնին։ -0-