Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում դեղորայքի գների էական աճ, կապված մակնշումների ներդրման հետ, չի սպասվում. նախարար

03.11.2014, 15:27
Հայաստանում դեղորայքի գների էական աճ, կապված մակնշումների ներդրման հետ, չի սպասվում, երկուշաբթի ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։
Հայաստանում դեղորայքի գների էական աճ, կապված մակնշումների ներդրման հետ, չի սպասվում. նախարար
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում դեղորայքի գների էական աճ, կապված մակնշումների ներդրման հետ, չի սպասվում, երկուշաբթի ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։
Հայաստանի կառավարությունն այս տարվա հունիսի 12–ին հավանության է արժանացրել «Ապրանքների և ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունների կատարումը, որի համապատասխան` դեղորայքը, պատվաստանյութերը և վիտամիններն ընդգրկված են պարտադիր մակնշման ենթակա ապրանքների խմբում։  
Մուրադյանի խոսքով` մակնշումը ներդրվում է հայկական շուկայում շրջանառվող դեղորայքի որակի վերահսկողության նպատակով, քանի որ շուկայում առկա են նաև փոխնյութեր, ժամկետանց դեղորայք։

«Դեղորայքի որակի ապահովմանը, գործողության ժամկետին և այլ ասպեկտներին ուղղված ցանկացած քայլ պետք է լինի պետության հստակ վերահսկողության ներքո»,– ասաց Մուրադյանը։
Նա նշեց, որ հայկական շուկա է մտնում մոտ 43 մլն դեղորայք, իսկ ֆինանսական արտահայտմամբ այն գնահատվում է մոտ 110 մլն դոլար։

«Մեկ դեղամիջոցի արժեքը միջինը կազմում է մոտ 2 դոլար, իսկ մակնշումը կկազմի մոտ 2-5 դրամ հավելյալ ծախս։ Այս պահին չկան կանխատեսումներ դեղորայքի գների բարձրացման մասին, և եթե գների անհիմն բարձրացում լինի, ապա տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության քայլեր, և նրանք պետք է հիմնավորման լուրջ փաստարկներ ներկայացնեն»,– ասաց Մուրադյանը։

Նա նշեց նաև, որ մակնշումը պարտադիր կլինի բոլոր դեղամիջոցների համար` անկախ դրանց ինքնարժեքից։ -0-