Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Դեղորայքը, պատվաստանյութերն ու վիտամինները պարտադիր մակնշման կենթարկվեն Հայաստանում

12.06.2014, 17:43
Դեղորայքը, պատվաստանյութերը և վիտամինները պարտադիր կմակնշվեն Հայաստանում, հինգշաբթի կառավարության նիստում հայտնեց Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։
Դեղորայքը, պատվաստանյութերն ու վիտամինները պարտադիր մակնշման կենթարկվեն Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Դեղորայքը, պատվաստանյութերը և վիտամինները պարտադիր կմակնշվեն Հայաստանում, հինգշաբթի կառավարության նիստում հայտնեց Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։

Հինգշաբթի Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Ապրանքների և ծառայությունների» օրենքում լրացումներ կատարելուն, որոնք նախատեսում են դեղորայքի, պատվաստանյութերի և վիտամինների ընդգրկումը պարտադիր մակնշման ենթակա ապրանքների խմբում։

«Հաշվի առնելով, որ շուկայում դեռևս կա չիրացված չմակնշված արտադրանք, համակարգը կներդրվի աստիճանաբար, որպեսզի դրանց ներկրմամբ, արտադրությամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներն առկա պաշարների վաճառքի ժամանակ ունենան»,– ասաց Խաչատրյանը։

Մասնավորապես, ներկրողների և արտադրողների համար կուտակած արտադրանքի իրացման վերջնաժամկետը 2014 թվականի հոկտեմբերի 31–ն է, իսկ վաճառողների համար` 2015 թվականի հունվարի 31–ը։ -0-