ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը
14.05.2014,
14:46
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ կարգով առաջին ընթերցմամբ ընդունեց ««Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ կարգով առաջին ընթերցմամբ ընդունեց ««Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Օրենքի փոփոխություններով առաջարկվում է ընդլայնել դրոշմապիտակներով հաշվառման համակարգի կիրառության շրջանակը՝ դրանում ներառելով նաև լայն սպառման այլ ապրանքատեսակներ։:
Օրինագծի ընդունմանը կողմ քվեարկեց 100 պատգամավոր, դեմ` 2, ձեռնպահ մնացին 12-ը։
Ինչպես նախօրեին նշեց ՀՀ ֆինանսների նախարարությանը կից Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, մասնավորապես, առաջարկվում է դրոշմապիտակներով հաշվառման համակարգում ընդգրկել նաև կաթնեղենի, ձկնեղենի, մսեղենի որոշ տեսակներ, բազմապիսի պահածոներ, թեյատեսակներ, սուրճ, ձեթ, քացախ, պաղպաղակ, կոսմետիկ միջոցներ, օճառ և այլ ապրանքատեսակներ:
Ըստ Միրումյանի` նոր ընթացակարգի ներդրումը խոչընդոտ չի դառնա բիզնեսի զարգացման համար։--0--