Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ձեռներեցները կոչ են ՀՀ վարչապետին վերանայել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների նվազեցմանն ուղղված աջակցության ծրագրերը

08.04.2020, 19:59
Ձեռներեցները կոչ են ՀՀ վարչապետին վերանայել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների նվազեցմանն ուղղված աջակցության ծրագրերը
Ձեռներեցները կոչ են ՀՀ վարչապետին վերանայել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների նվազեցմանն ուղղված աջակցության ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանյան մի շարք խոշոր ընկերություններ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում նշվում է, որ բիզնեսը կրում է մեծ վնասներ, և որ կառավարության կողմից ընդունված կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքներին չեզոքացմանն ուղղված ծրագրերը բավարար չեն:

ՀՀ կառավարությունը տնտեսվարողներին աջակցելու նպատակով հաստատեց Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 9 ծրագիր: Մարտի 26-ին հաստատվել են տարբեր ուղղություններով օգնության 5 փաթեթ, մարտի 30-ին՝ աջակցության ևս 3 ծրագիր և ևս մեկը՝ ապրիլի 2-ին: 9 ծրագրից 5-ը վերաբերում են բիզնեսին և գյուղատնտեսական ոլորտին, իսկ 4-ը՝ բնակչության տարբեր խմբերին սոցիալական աջակցություն տրամադրելու:

Ընկերությունների ղեկավարների բաց նամակում, մասնավորապես, նշվում է, որ Հայաստանի Հանրապետության պարետի մարտի 24-ի թիվ 14 որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության բազմաթիվ տեսակների նկատմամբ կիրառվեցին սահմանափակումներ, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ամբողջովին դադարեցվեց մի շարք տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը:

«Արդյունքում բիզնեսն առերեսվեց ճգնաժամային լուրջ իրավիճակի և մարտահրավերների. փաստացի գործունեություն չիրականացնելու հետևանքով կրում է մեծ վնասներ և ֆինանսական միջոցների ներհոսքի բացակայության պայմաններում դժվարանում է ընկերության աշխատակիցների աշխատավարձների վճարման և հարկային պարտավորությունների կատարման, վարկերի մարման իրականացումը»,- նշվում է նամակում: 

Հաղորդվում է, որ այս հանգամանքներով պայմանավորված շատ բիզնեսներ հետընթաց կարձանագրեն և չեն կարողանա հաղթահարել ճգնաժամն ու գործունեությունը դադարեցնելու ռիսկերը:

«Գնահատելի և ողջունելի է, որ հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները՝ ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարությունը տնտեսվարողներին առավելագույնս աջակցելու նպատակով հաստատեց Կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիր՝ նախաձեռնելով տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներ, գործարկելով բիզնեսին աջակցություն ցուցաբերելու խոշոր փաթեթներ»,- նշվում է հաղորդագրության մեջ: 

Միաժամանակ, արտադրողներն ընդգծում են, որ վերոնշյալը, իհարկե, թույլ կտա խուսափել ընդհանուր տնտեսական ճգնաժամի աղետալի և կործանարար որոշ հետևանքներից, սակայն չեն կարող չեքոզացնել բոլոր ռիսկերը:

«Մի շարք տնտեսվարողների անունից հայտարարում ենք, որ մեր պարտքն ենք համարում տեղեկացնել հնարավոր այլ ռիսկերի մասին, որոնք հրատապ են և կարող են ճակատագրական լինել բիզնեսների հետագա գործունեության շարունակման առումով»,- նշվում է նամակում: 

Այդ թվում նամակի մեջ հաղորդվում է, որ պետական առաջկցության շրջանակում տրամադրվող աջակցության գործիքներից մեկը թերի է և առկա են որոշակի բացեր:

«Այն ամբողջապես վերանայելու անհրաժեշտություն ունի՝ տնտեսվարողների և տնտեսության վերականգնման համար առավել հասցեական և արդյունավետ դարձնելու նպատակով »,- նշում են արտադրողները:

Այս ամենը հաշվի առնելով, նրանք խնդրում են վերանայել ՀՀ կառավարության կողմից աջակցության առաջին ծրագրի 3-րդ կետը, համաձայն որի հայկական ընկերությունները կկարողանա ստանալ 500 մլն. դրամի չափով օգնություն այն պայմամով, եթե տվյալ ծրագրի շրջանակում պետական օժանդակությանը դիմելու պահին նրանք չեն ունեցել չկատարված հարկային պարտավորություններ:

Տվյալ նամակի տեքստի տակ ստորագրել են «ՊՐՈՖ ԱԼ» ՍՊԸ, «ԴԵԿՈՐԱ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ, «Պռոշյանի կոնյակի գործարան» ՓԲԸ, «ՎԵԴԻ ԱԼԿՈ» ՓԲԸ, «ՍԻՓԱՆ» պահածոների և ոչ ոգելից խմիչքների գործարան» ՍՊԸ:

Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ: 

Ապրիլի 8-ի դրությամբ՝ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 881 հաստատված դեպք։ Բուժվել է 114 մարդ, 9 մարդ, ցավոք, մահացել է։–0–