Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

ԵԱԶԲ–ն ակնկալում է մինչև տարեվերջ ՀՀ–ում վերաֆինանսավորման ընթացիկ տոկոսադրույքի պահպանում

22.09.2025, 11:32
Եվրասիական զարգացման բանկը կանխատեսում է, որ Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը կմնա ներկայիս մակարդակին մինչև 2025 թվականի վերջը
ԵԱԶԲ–ն ակնկալում է մինչև տարեվերջ ՀՀ–ում վերաֆինանսավորման ընթացիկ տոկոսադրույքի պահպանում

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական զարգացման բանկը կանխատեսում է, որ Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը կմնա ներկայիս մակարդակին մինչև 2025 թվականի վերջը, նշվում է ԵԱԶԲ-ի ամենշաբաթյա մակրոտնտեսական ակնարկում։

«ՀՀ կենտրոնական բանկը սեպտեմբերի 16-ի նիստում վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է 6.75% մակարդակի վրա։ Գնաճը մնացել է թիրախային միջակայքում՝ օգոստոսին հասնելով տարեկան 3.6%-ի՝ հուլիսին գրանցված տարեկան 3.4%-ից հետո։ Միևնույն ժամանակ, Կենտրոնական բանկը նշում է, որ ներմուծվող ապրանքների գների բարձրացման և գնաճային ճնշման աճի ռիսկերը մեծացել են, այդ թվում՝ ներքին պահանջարկի ընդլայնման հաշվին», - նշվում է ուսումնասիրության մեջ։