Եղել է 3-րդ կարգի ցորեն, բոլորս էլ այդ հացը կերել ենք․ Պապոյան
Այսօր,
13:53
Նախարարը նաև հայտնել է, որ Հայաստան եկող ցորենի նոր խմբաքանակը լինելու է 3-րդ կամ 2-րդ կարգի և ավելի մեծ քանակությամբ
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստան ներկրված ցորենին՝ նշելով, որ այն եղել է 3-րդ կարգի ցորեն։
«Եղել է 3-րդ կարգի ցորեն։ Բոլորս այդ հացը կերել ենք»,-հայտարարել է նա՝ անդրադառնալով Ադրբեջանի տարածքով Հայաստան ներմուծված ղազախական ցորենին։
«Այդ 2 հազար տոննա ցորենը մեր 1 օրվա և մի քանի ժամվա սպառումն է», - ասել է Պապոյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի ամբողջ բնակչությունը այդ հացը արդեն կերել, վերջացրել է։
Նախարարը նաև հայտնել է, որ Հայաստան եկող ցորենի նոր խմբաքանակը լինելու է 3-րդ կամ 2-րդ կարգի և ավելի մեծ քանակությամբ։