Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

«Էկո ֆրութ» հայկական ընկերությունը 2015թ.–ին կարտահանի մոտ 1.1 տոննա սառեցված միրգ

28.04.2015, 14:19
«Էկո ֆրութ» հայկական ընկերությունը 2015 թվականին կարտահանի մինչև 1000 տոննա սառեցված ծիրան և մոտ 100 տոննա սառեցված կեռաս, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց «Էկո ֆրութ» ՍՊԸ գործադիր տնօրեն Իշխան Հովսեփյանը։
«Էկո ֆրութ» հայկական ընկերությունը 2015թ.–ին կարտահանի մոտ 1.1 տոննա սառեցված միրգ
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Էկո ֆրութ» հայկական ընկերությունը 2015 թվականին կարտահանի մինչև 1000 տոննա սառեցված ծիրան և մոտ 100 տոննա սառեցված կեռաս, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց «Էկո ֆրութ» ՍՊԸ գործադիր տնօրեն Իշխան Հովսեփյանը։

Հովսեփյանը նշեց, որ «Էկո ֆրութը» սերտ համագործակցություն է հաստատել «էկոարտադրանք» արտադրողի հավաստագրեր ունեցող մենատնտեսների հետ։ Ըստ նրա` արտադրանքի իրացման հիմնական շուկան Ռուսաստանն է, սակայն հետագայում ծրագրվում է արտահանել նաև Իսրայել։ Հովսեփյանն ավելացրեց, որ այս տարվա աշնանն ընկերությունը ծրագրում է սկսել չրերի արտադրություն։

Ինչպես հայտնեց Հովսեփյանը, «Էկո ֆրութ» ընկերությունը հիմնվել է 2013 թվականին, սակայն հիմնական գործունեությունը սկսել է միայն այս տարի։ Հիմնական մասնագիտացումը մրգի և բանջարեղենի վերամշակումն ու արտահանումն է։ Արտադրանքի և օգտակար հատկությունների երկարատև պահպանման ապահովման նպատակով ընկերությունը գործարկել է 2,5 հազար խորանարդ մետր ծավալի սառեցման տնտեսություն, որը հագեցած է համաշխարհային չափանիշներին համապատասխանող բարձրորակ տեխնիկայով։

«Էկո ֆրութի» ստեղծման համար ներդրումների գումարը նա չնշեց` ասելով, որ ներդրված է հայկական կապիտալ, սակայն հետագայում չի բացառվում արտասահմանյան ներդրումների ներգրավման հավանականությունը։ -0-