Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության կրճատումը բացասաբար է ազդել արդյունաբերության ոլորտի վրա. Էկոնոմիկայի նախարարություն
22.05.2015,
18:48
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության կրճատումը բացասաբար է ազդել արդյունաբերության ոլորտի վրա, ասված է էկոնոմիկայի նախարարության կայքում տեղադրված վերլուծության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության կրճատումը բացասաբար է ազդել արդյունաբերության ոլորտի վրա, ասված է էկոնոմիկայի նախարարության կայքում տեղադրված վերլուծության մեջ։
Ըստ նախնական տվյալների` էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2015թ. հունվար-ապրիլին նվազել է 8%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընդ որում հունվարի մարտին այդ ցուցանիշը կազմել է 12,6%։Այդպիսով` էլեկտրաէներգիայի արտադրության նվազումը որոշակի դանդաղման միտում է նկատվում։
«Արդյունաբերության աճի ցուցանիշի վրա շարունակում է զսպող ազդեցություն ունենալ էներգետիկայի ոլորտի բացասական ցուցանիշը»,- ասված է հաղորդագրությունում։
Արդյունաբերության աճը հունվար-ապրիլին կազմել է 4.2%, իսկ ապրիլ ամսին նախորդ տարվա ապրիլի համեմատ՝ 10.6%: Արդյունաբերության աճի ցուցանիշի վրա շարունակում է զսպող ազդեցություն ունենալ էներգետիկայի ոլորտի բացասական ցուցանիշը: Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաշվարկների` արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսն առանց էներգետիկայի ապրիլ ամսին կազմել է 110.3%, իսկ հունվար-ապրիլին` 107.5%:
Բյուջեի համաձայն` ՀՀ ՀՆԱ աճը 2015-ին ծրագրված է 4,1% չափով։ -0-