Էկոնոմիկայի նախարարությունը նշել է Հայաստանում 3 ամենաբարձր վարձատրվող ոլորտները և նրանց աշխատավարձերի չափերը
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. Հայաստանում միջին ամսական աշխատավարձը 2024 թվականի հունիսի դրությամբ կազմել է 275 654 դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 3%-ով։ Այս մասին ասվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Հայաստան. տնտեսական հեռանկարներ» 2024 թվականի օգոստոսի 30-ի հաշվետվության մեջ։
Ուսումնասիրության համաձայն՝ պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 215 521 դրամ (+5,7%), մասնավոր հատվածում՝ 299 395 դրամ (+2,1%)։
Զեկույցի համաձայն՝ ամենաբարձր վարձատրվող ոլորտների եռյակում են՝
- Տեղեկատվություն և կապ՝ միջին աշխատավարձը 824.100 դրամ,
- Հանքարդյունաբերություն՝ 799 925 դրամ,
- Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 683 061 դրամ։
Նշվում է, որ 2023 թվականի հունիսի համեմատ միջին աշխատավարձի աճ է գրանցվել զբաղվածության բոլոր ոլորտներում, բացառությամբ՝ «հանքագործական արդյունաբերություն» և «պետական կառավարման և պաշտպանության»։
Ամենաբարձր աճը գրանցվել է հետևյալ ոլորտներում.
- Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 15,3%-ով,
- Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 12,8%-ով,
- Էլեկտրաէներգիայի, գազի և գոլորշու մատակարարումը՝ 10,7%-ով (1 դոլար - 387,64 դրամ)։