Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացմամբ հաշվի չի առնվում տնտեսության դիմադրողականության մակարդակն ու բնակչության գնողունակությունը. փորձագետ
04.06.2015,
20:46
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների թանկացումը հաշվի չի առնում տնտեսության դիմադրողականության մակարդակն ու բնակչության գնողունակությունը, հինգշաբթի հայտարարեց Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների թանկացումը հաշվի չի առնում տնտեսության դիմադրողականության մակարդակն ու բնակչության գնողունակությունը, հինգշաբթի հայտարարեց Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը։
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն մայիսի 8–ին ՀԾԿՀ ներկայացրեց սպառողների համար 17,08 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտ, ըստ որի` առաջարկվում է ցերեկային սակագինը (7:00-23:00) ներկա 41,85 դրամի փոխարեն դարձնել 58,93 դրամ, իսկ գիշերային սակագինը (23:00–7:00)` 31,85 դրամից դարձնել 48,93 դրամ։
Նրա խոսքերով` «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի գործունեության հետևանքով կուտակվել է 37 մլրդ դրամի պարտք, իսկ սակագնի բարձրացման հայտը հասարակության շրջանում ակտիվ քննարկման առարկա դարձավ և դժգոհության ալիք բարձրացրեց։
«Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը քննարկել է այդ հարցն ու պատրաստել իր նախնական եզրակացությունը», – նշեց Սաֆարյանը։
Նրա խոսքերով` «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն իր որոշումը հիմնավորում է այն փաստով, որ էլեկտրաէներգիայի արտադրության գործընթացում շեղվել է նախատեսված պլանից, ինչը հանգեցրել է պարտքերի կուտակման։
«Խոսքը Ատոմային էլեկտրակայանի 88-օրյա պարապուրդի մասին է, ինչի հետևանքով լրացուցիչ էներգիան արտադրում էր Հրազդանի ՋԷԿ–ը, սակայն հետագայում ԱԷԿ–ը 2,1 տոկոսով գերազանցել է էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Միաժամանակ 2014 թ.–ին Հայաստանի ՋԷԿ–երն 3,6 տոկոսով ավելացրեցին արտադրության ծավալը, իսկ ատոմակայանը` 2,5 տոկոսով։ 2014 թ.–ին ԱԷԿ–ը հունվար–ապրիլին արտադրել է 1 մլրդ կվ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 20 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից և կազմում է երկրում արտադրված էլեկտրաէներգիայի 40 տոկոսը», – ասաց նա` հավելելով, որ Հրազդանի ՋԷԿ–ն ավելի թանկ էլեկտրաէներգիայի արտադրությունը 356 մլն կվտ/ժ–ից կրճատել է` դարձնելով 184,4 մլն կվտ/ժ։
Նրա խոսքերով` հայտում նաև նշված է, որ 2014 թ.–ը երաշտային էր, այն դեպում, երբ 2015 թ.–ը ջրառատ տարի է, ինչը հաստատեց նաև գյուղատնտեսության նախարարը։
«Գների բարձրացման այս հիմնավորումները համոզիչ չեն և միակողմանի շահ են հետապնդում», – նշեց Սաֆարյանը։
Նա հրապարակեց նաև մի շարք այլ թվեր։ Մասնավորապես, նրա խոսքերով, 2015–2016 թթ.–ին «Հայաստանի էլեկտրացանցերը» նախատեսում է բաշխիչ ցանցերից ստանալ 6,3 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա և բազմապատկելով դա 4 դրամով (որքանով նախորդ տարի բարձրացվեց էլեկտրաէներգիայի գինը)` ստացվում է մոտ 25 մլրդ դրամի լրացուցիչ գումար, որը կարելի է ուղղել նախորդ տարվա պարտքը վճարելուն (17,9 մլրդ դրամ)։
«Միաժամանակ ամորտիզացիան կրկնակի է հաշվարկված` 4 տոկոսի փոխարեն 8 տոկոս։ Եթե 2014 թ.–ին ամորտիզացիայի ծախսերը կազմել են 3,9 մլրդ դրամ, ապա 2015–2016 թթ.–ին «Հայաստանի էլեկտրացանցերը» նախատեսում է ամորտիզացիայի նպատակով ծախսել 8,3 մլրդ դրամ։ Հասկանալի չէ, թե ինչու է հարկավոր կրկնակի ծախս ամորտիզացիայի համար», – նշեց Սաֆարյանը։
Նրա խոսքերով` 2014 թ.–ին «Հայաստանի էլեկտրացանցերի» անբարեհույս դեբիտորական պարտքը կազմել է 1,7 մլրդ դրամ, իսկ 2015–2016 թթ.–ին «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն նախատեսում է դեբիտորական պարտքը հասցնել 4,9 մլրդ դրամի։
«Որտեղի՞ց նրանք գիտեն, թե որքան կկազմի դեբիտորական պարտքը։ Եվ ինչու՞ բարեխիղճ վճարողը պետք է վճարի անբարեխղճի փոխարեն», – ավելացրեց Սաֆարյանը։
Միաժամանակ բաշխիչ ցանցերի շահագործման և վերանորոգման ծախսերի ծավալը հաշվարկվել է` «ելնելով դրանց հուսալի և անվտանգ օգտագործման անհրաժեշտությունից»։
Նրա խոսքերով` եթե այդ ծախսերը 2014 թ.–ին կազմել են 5,5 մլրդ դրամ, ապա 2015–2016 թթ.–ին նախատեսվում է դրանց ծավալը հասցնել 94,3 մլրդ դրամի։
«Ինչպե՞ս հասկանալ այս մոտեցումը։ Ստացվում է, որ երեք տարվա ընթացքում կուտակված պարտքերը որոշվել է վճարել մեկ տարվա ընթացքու՞մ։ Անհրաժեշտ ենք համարում անցկացնել աուդիտ և ստուգել ներկայացված ծախսերը հիմնավորող փաստերը», – հայտարարեց Սաֆարյանը։
«Հարկ է նշել, որ որոշում ընդունելուց առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է ուսումնասիրի ծախսերի ներկայացված հոդվածները, գնահատի առանձին հոդվածները, քանի որ խաղատախտակին է դրված մեր պետության մրցունակությունն, ու աղքատության իրավիճակի վատացման վտանգ կա։ Կարծում եմ, որ «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն նման որոշում է ընդունել ամենաթողության և անպատժելիության պատճառով։ Նրանք ավելացրել են ծախսերը` չմտածելով արդյունավետության բարձրացման մասին», – ասաց Սաֆարյանը։
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ–ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է։ Ընկերության գործունեության հիմնական ուղղությունն է էլեկտրաէներգիայի բաշխումը Հայաստանի սպառողներին, այդ թվում նաև բնակչությանը ($1 – 477,52 դրամ)։–0–