Էլեկտրականության գների բարձրացումը Հայաստանում կնվազեցնի էլեկտրաէներգիայի սպառման ծավալները. փորձագետ
19.05.2015,
15:57
Էլեկտրականության գների բարձրացումը Հայաստանում կնվազեցնի էլեկտրաէներգիայի սպառման ծավալները, երեքշաբթի լրագրողներին ասաց կառավարման հարցերով փորձագետ Հարություն Մեսրոպյանը։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. Էլեկտրականության գների բարձրացումը Հայաստանում կնվազեցնի էլեկտրաէներգիայի սպառման ծավալները, երեքշաբթի լրագրողներին ասաց կառավարման հարցերով փորձագետ Հարություն Մեսրոպյանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն մայիսի 8–ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտը, ըստ որի` ընկերությունն առաջարկում է սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 17,08 դրամով։ Մասնավորապես, առաջարկվում է սպառողներին տրամադրվող էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը (7:00-23:00) 41,85 դրամից բարձրացնել մինչև 58,93 դրամ` 1 կՎտ/ժ–ի դիմաց, իսկ գիշերային սակագինը ( 23:00 – 7:00)` 31,85 դրամից մինչև 48,93 դրամ։
«էլեկտրաէներգիայի ծավալները նվազեցնելը նշանակում է երկրի տնտեսությունը մոտեցնել կոլապսի, քանի որ այդ դեպքում կրճատվում են մատուցվող ծառայությունների ծավալները, ավելի քիչ ապրանքներ են արտադրվում. Իսկ դա հարված է տեղական արտադրողներին»,- նշեց Մեսրոպյանը։
Նրա խոսքերով` տնտեսվարման գործընթացում կարևոր տեղ ունի արդյունավետությունը։ «Արդյունավետ կառավարումն առաջին հերթին պայմանավորված է ծախսերի կրճատմամբ, որոնք բավականին ուռճացված են։ Երբ բնական մոնոպոլիան բախվում է արդյունավետության խնդրի հետ, դա արտահայտվում է անմիջականորեն պետության վրա»,- ասաց Մեսրոպյանը։
Մասնավորապես, նրա խոսքերով, Հայաստանի էլեկտրամատակարարման ոլորտում կորուստները կազմում են 12,7%, իսկ ԱՊՀ մյուս երկրներում այդ ցուցանիշը տատանվում է 5-ից մինչև 6%։
Տնտեսագետ Արտակ Մանուկյանն իր հերթին ավելացրեց, որ գլոբալ առումով էլեկտրաէներգիայի գների բարձրացումը կհանգեցնի մրցունակության անկման։
«2014 թվականին Հայաստանում գրանցվել է էլեկտրաէներգիայի սպառման աճ 0,5%-ով, և դա պայմանավորված էր սոսկ նրանով, որ 2014-ին բարձրացվել էին գազի գները, և շատ սպառողներ անցան էլեկտրաէներգիայի»,- ընդգծեց Մանուկյանը։
Նրանք նշեցին նաև, որ որպես սպառող` պատրաստ կլինեին ավելին վճարել էլեկտրաէներգիայի համար, եթե գների բարձրացումը որևէ կերպ հիմնավորված լիներ։
Երկուշաբթի ընդդիմադիր պատգամավորները կոչ են արել Ազգային ժողովում քննարկել էլեկտրաէներգիայի գների հնարավոր բարձրացման հարցը և հորդորել են, որ քննարկմանը մասնակցեն շահագրգիռ բոլոր անձինք, այդ թվում` ՀԾԿՀ–ի ներկայացուցիչները։
Ավելի վաղ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, որ Հայաստանի էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունն ամբողջովին հիմնավորված է «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության 37,6 մլրդ դրամի պարտքերի պատճառով, որոնք առաջացել են հայկական ԱԷԿ–ի չնախատեսված պարապուրդի, սակավաջուր տարվա, հիդրոէլեկտրակայանների ցածր արտադրողականության և բալանսային ռեժիմների խախտման հետևանքով, ինչի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում։ –0–