Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Հայաստանի էլեկտրաէներգիան կթանկանա 10%–ով. ՀԾԿՀ

11.06.2014, 15:58
Հայաստանի էլեկտրաէներգիան կթանկանա 3.85 դրամով կամ 10 տոկոսով, չորեքշաբթի խորհրդարանում հայտնեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Ռոբերտ Նազարյանը։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի էլեկտրաէներգիան կթանկանա 3.85 դրամով կամ 10 տոկոսով, չորեքշաբթի խորհրդարանում հայտնեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Ռոբերտ Նազարյանը։

Նախօրեին Նազարյանը հայտարարել էր, որ էլեկտրաէներգիան Հայաստանում կթանկանա այս տարվա օգոստոսի 1–ից։

«Մի քանի ամիս շարունակ հանձնաժողովն ուսումնասիրում էր ոլորտի բոլոր ընկերությունների` էլեկտրակայանների, տեղաբաշխողների մարժայի` «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» և «Հայաստանի էլեկտրացանցերի»` սակագնի բարձրացման վերաբերյալ հայտերը։ ՀԾԿՀ–ն նիստի արդյունքներով որոշում կընդունի տեսանելի ապագայում»,– ասաց Նազարյանը։

ՀԾԿՀ նախնական գնահատականով` էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի , ներառյալ` ԱԱՀ-ն) սահմաններում։  

ՀԾԿՀ–ն հայտնում է նաև, որ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացրած՝ լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների 2014-2015 թվականների կանխատեսումների շուրջ երկու ամսվա ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ 2014-2015 թվականներին սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ: Արդյունքում կարգավորիչն իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը:

Ավելի վաղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում հրապարակվել էր հաղորդագրություն, որում ասվում էր, որ էլեկտրաէներգիայի գործող սակագները Հայաստանի բոլոր սպառողական խմբերի համար նախատեսվում է բարձրացնել 3.8-4.3 դրամով` 1 կՎտ/ժամի դիմաց (ներառյալ` ԱԱՀ)։

ՀԾԿՀ–ն 2013 թվականի հունիսի 7–ին որոշում է ընդունել, որ  1 կՎտ.ժ էլեկտրաէներգիային ցերեկային սակագինը բնակչության համար կկազմի 38 դրամ (հաշվի առնելով ԱԱՀ–ն)` գործող 30 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագինը` 28 դրամ (հաշվի առնելով ԱԱՀ–ն)` 25 դրամի փոխարեն։ Որոշումն ուժի մեջ է մտել 2013 թվականի հունիսի 7–ից։ ($1 –ը` 412 դրամ) –0--