Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հակառակորդները պատրաստ են պայքարել օրենքի շրջանակում հնարավոր բոլոր միջոցներով
05.06.2015,
15:51
Հայաստանում էլեկտրաէներգիայի գների բարձրացման հակառակորդները պատրաստ են պայքարել թանկացման դեմ օրենքի շրջանակում հնարավոր բոլոր միջոցներով, ուրբաթ լրագրողներին հայտարարեց «Ոչ թալանին» խմբի համակարգող Լևոն Զաքարյանը։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում էլեկտրաէներգիայի գների բարձրացման հակառակորդները պատրաստ են պայքարել թանկացման դեմ օրենքի շրջանակում հնարավոր բոլոր միջոցներով, ուրբաթ լրագրողներին հայտարարեց «Ոչ թալանին» խմբի համակարգող Լևոն Զաքարյանը։
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն մայիսի 8–ին ՀԾԿՀ ներկայացրեց սպառողների համար 17,08 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտ, ըստ որի` առաջարկվում է ցերեկային սակագինը (7:00-23:00) ներկա 41,85 դրամի փոխարեն դարձնել 58,93 դրամ, իսկ գիշերային սակագինը (23:00–7:00)` 31,85 դրամից դարձնել 48,93 դրամ։
Նրա խոսքերով` ակտիվիստների հետագա քայլերը կապված կլինեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սպասված հայտարարության հետ, քանի որ մամուլում տեղեկատվություն է շրջանառվում այն մասին, որ ՀԾԿՀ–ն շուտով հանդես կգա պարզաբանումներով։
«Որքան գիտեմ, հունիսի 12–ին Ազգային ժողովում կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ, և մենք կկոնկրետացնենք մեր դիրքորոշումը, երբ հայտնի դառնա իշխանական կառույցների պաշտոնական դիրքորոշումը», – նշեց նա։
Զաքարյանը նաև ավելացրեց, որ այս հարցի շուրջ քննարկումները պետք է ընթանան բաց ձևաչափով` բոլոր կողմերի դիրքորոշումները հասկանալու համար։
Խմբի մասնակից Մասիմ Սարգսյանն իր հերթին նշեց, որ մայիսի 25–ին անցկացված բողոքի երթով մեկնարկեց պայքարը, իսկ հունիսի 19–ին նախատեսված ակցիան կդառնա «պահանջի երթ»։
«Ինչպես տեսնում ենք, կազմակերպված ակցիայից հետո իշխանությունները դեռ չեն գիտակցում, թե որքան մարդ է դուրս եկել փողոց։ Այս երթով մենք ցույց կտանք, որ մինչև վերջ պաշտպանում ենք մեր նպատակներն ու չենք հրաժարվի դրանցից», – ասաց Սարգսյանը։
«Ոչ թալանին» ակցիան մեկնարկել է մայիսի 19–ին Facebook սոցցանցում։
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ–ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է։ Ընկերության գործունեության հիմնական ուղղությունն է էլեկտրաէներգիայի բաշխումը Հայաստանի սպառողներին, այդ թվում նաև բնակչությանը ($1 – 477,52 դրամ)։–0–