Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Հայաստանի կառավարությունը կփորձի մեղմել բնակչության խոցելի շերտերի համար էլեկտրաէներգիայի թանկացումը. պատգամավոր

24.06.2014, 16:57
ՀՀ կառավարությունը լրացուցիչ քայլեր կձեռնարկի բնակչության սոցիալապես անապահով շերտերի համար էլեկտրաէներգիայի գնի հնարավոր բարձրացման ազդեցությունը մեղմելու համար, ասել է ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
Հայաստանի կառավարությունը կփորձի մեղմել բնակչության խոցելի շերտերի համար էլեկտրաէներգիայի թանկացումը. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը լրացուցիչ քայլեր կձեռնարկի բնակչության սոցիալապես անապահով շերտերի համար էլեկտրաէներգիայի գնի հնարավոր բարձրացման ազդեցությունը մեղմելու համար, ասել է ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

ՀՀ ՀԾԿՀ-ի նախնական տվյալների համաձայն՝ ֆինանսական կայունության, հուսալի և անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով էլեկտրականության ոլորտի ձեռնարկություններին հարկավոր են 20 մլրդ. դրամի (առանց ԱԱՀ) լրացուցիչ միջոցներ: Ընկերություններում առաջացած ֆինանսական բացթողնումը լրացնելու համար նախատեսվում է օգոստոսի 1-ից բարձրացնել գործող սակագինը բոլոր սպառողների համար 1 կՎտ/ժ-ի դիմաց 3,8-4,3 դրամի սահմանում (ներառյալ ԱԱՀ-ն)

«Հարկավոր է իրավիճակի օբյեկտիվ գնահատում իրականացնել 2014 թ.-ի օգոստոսից էլեկտրաէներգիայի գների հնարավոր բարձրացման կապակցությամբ, որպեսզի այն ծանր բեռ չդառնա բնակչության սոցիալապես անապահով շերտերի համար», - ասաց Դավթյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

Այս կապակցությամբ նա նշեց, որ կառավարությունը լրացուցիչ քայլեր կձեռնարկի՝ չնշելով այդ քայլերի էությունը:

«Ժամանակը ցույց կտա, թե ինչպես կլուծվի այս հարցը, սակայն մի բան միանշանակ պարզ է՝ չի կարելի մշտապես զսպել գների աճը, ավելին, որ էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները կապիտալային ծախսերի իրականացման անհրաժեշտություն ունեն էլեկտրամատակարարման կայունության և անվտանգության ապահովման համար», - ասաց Դավթյանը:

Նա նաև ընդգծեց, որ  էլեկտրաէներգիայի արտադրողները հարկադրված են գնում սակագնի բարձրացման, քանի որ վերջին տարիներին աշխատել են գրեթե առանց շահույթի:

ԾԿՀ–ն 2013 թվականի հունիսի 7–ին որոշում է ընդունել, որ  1 կՎտ.ժ էլեկտրաէներգիային ցերեկային սակագինը բնակչության համար կկազմի 38 դրամ (հաշվի առնելով ԱԱՀ–ն)` գործող 30 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագինը` 28 դրամ (հաշվի առնելով ԱԱՀ–ն)` 25 դրամի փոխարեն։ Որոշումն ուժի մեջ է մտել 2013 թվականի հուլիսի 7–ից։

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում աղքատության մակարդակը գերազանցում է 32 տոկոսը: ($1 – 409 դրամ) –0—