Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը կարող է ապրանքների գների մասնակի թանկացման հանգեցնել. փորձագետ

13.06.2014, 19:28
Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը կարող է հանգեցնել պարենային ապրանքների գների մասնակի թանկացման, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանը` մեկնաբանելով սակագների հնարավոր թանկացման մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունը։
Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը կարող է ապրանքների գների մասնակի թանկացման հանգեցնել. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը կարող է հանգեցնել պարենային ապրանքների գների մասնակի թանկացման, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանը` մեկնաբանելով սակագների հնարավոր թանկացման մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունը։

«Ապրանքների իրացման կետերում կավելանան ծախսերը, և ստիպված կլինեն բարձրացնել ապրանքների գները», – նշեց Պիպոյանը։

Խոսելով էլեկտրաէներգիայի սակագների հաճախակի բարձրացման մասին` Պիպոյանը նշեց, որ թանկացումը երբեք հիմնավորված չի եղել, իսկ գների բարձրացումը ոչ մի խնդիր չի լուծել։

«Ամեն անգամ, երբ էլեկտրաէներգիայի սակագին են բարձրացնում, թող գոնե լուծեն էլեկտրաէներգիայի տատանման, հովհարային անջատումների հետ կապված խնդիրներն ու շատ այլ հարցեր, որոնք անլուծելի են մնում», – նշեց Պիպոյանը։  

Հայաստանում այս տարվա օգոստոսի 1–ից էլեկտրաէներգիայի սակագինը նախատեսվում է բարձրացնել 3,85 դրամով կամ 10 տոկոսով։

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2013 թ.–ի հունիսի 7–ից սահմանեց էլեկտրաէներգիայի սպառման նոր սակագներ, որը վաճառում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն։ Ըստ սակագների` 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի սպառման ցերեկային սակագինը բնակչության համար կազմեց 38 դրամ , ներառյալ` ԱԱՀ–ն)` գործող 30 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագինը` 28 դրամ , ներառյալ` ԱԱՀ–ն)` գործող 25 դրամի փոխարեն։ Որոշումն ուժի մեջ էր մտել 2013 թ.–ի հուլիսի 7–ից ($1 –ը` 412 դրամ)։-0-