Հայաստանում էլեկտրաէներգիան կթանկանա, բայց հայտնի չէ` որքանով. ՀԾԿՀ ղեկավար
02.06.2015,
15:06
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը որոշակիորեն կբարձրանա, սակայն դժվար է ասել, թե որքանով, երեքշաբթի ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Նազարյանը։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը որոշակիորեն կբարձրանա, սակայն դժվար է ասել, թե որքանով, երեքշաբթի ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Նազարյանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն մայիսի 8–ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտը, ըստ որի` ընկերությունն առաջարկում է սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 17,08 դրամով։ Մասնավորապես, առաջարկվում է սպառողներին տրամադրվող էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը (7:00-23:00) 41,85 դրամից բարձրացնել մինչև 58,93 դրամ` 1 կՎտ/ժ–ի դիմաց, իսկ գիշերային սակագինը ( 23:00 – 7:00)` 31,85 դրամից մինչև 48,93 դրամ։
«Կան գնի վրա ազդող մի քանի բաղադրիչներ, ինչն ակնհայտ է դարձնում էլեկտրաէներգիայի որոշակի թանկացումը։ Թե ինչ չափով, այսօր պատրաստ չեմ ասել։ Մեր կարծիքով` առաջին հերթին, գնի փոփոխության վրա ազդող տարրը դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի փոփոխությունն է, ինչպես նաև սակավաջուր տարին»,– ասաց Նազարյանը։
Ըստ նրա` Հայաստանի կառավարությունը կգտնի միջոցներ, որպեսզի օժանդակություն ցուցաբերի բնակչության անապահով խավերին էլեկտրաէներգիայի թանկացումից հետո։
Ավելի վաղ Հայաստանի բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունն ամբողջովին հիմնավորված է «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունում առկա 37.6 մլրդ դրամի վնասների պատճառով, որոնք գոյացել են Հայկական ԱԷԿ–ի չծրագրված պարապուրդի, սակավաջուր տարվա, հիդրոէլեկտրակայանների արտադրողական ցածր ծավալների և բալանսային ռեժիմների խախտման հետևանքով, ինչի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում։
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ ընկերության 100–տոկոսանոց դուստր ընկերությունն է։ Ընկերության գործունեության հիմնական ուղղությունը Հայաստանի սպառողներին, այդ թվում` բնակչությանն էլեկտրաէներգիայի բաշխումն է։ ($1 - 478,05 դրամ)։ -0-