Ընդհանուր սահմանի հարցը ՄՄ–ին մասնակցելու առանցքային հանգամանքը չէ. Խրիստենկո
11.04.2013,
20:52
Ընդհանուր սահմանի առկայությունը կամ բացակայությունն առանցքային հանգամանք չէ Մաքսային միությանը երկրի անդամակցության համար, հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն Երևանում ճեպազրույցի ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ընդհանուր սահմանի առկայությունը կամ բացակայությունն առանցքային հանգամանք չէ Մաքսային միությանը երկրի անդամակցության համար, հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն Երևանում ճեպազրույցի ժամանակ։
«Դա իմ բացարձակ համոզմունքն է` ընդհանուր սահմանի առկայությունը կամ բացակայությունն առանցքային հանգամանք չէ Մաքսային միությանն անդամակցելու համար։ Եթե մոտենանք այն սկզբունքով, որ եթե չկա ընդհանուր սահման` ապրել չի կարելի, գիտե՞ք, ոչ մի պետություն երբեք չէր հայտնվի ոչ մի միությունում, ոչ մի խմբավորման մեջ։ Բայց մենք ունենք պետությունների օրինակներ, որոնք միություններում բավականին հանգիստ և հաջող են ներգրավված»,– ասաց Խրիստենկոն։
Նախկինում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել էր, որ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միություն հանրապետության մուտքն արդյունավետ չէ՝ այդ երկրների հետ ընդհանուր սահմանների բացակայության պատճառով։ Ըստ նրա՝ այստեղ անհրաժեշտ է այլ մոդուս գտնել՝ ինչպես իրականացնել ինտեգրացիոն գործընթացներ:
Խրիստենկոյի խոսքով, եթե ավանդական տնտեսությունում տրանսպորտային և լոգիստիկ բաղկացուցիչները որոշում էին ամեն ինչ, ապա այսօրվա տնտեսությունում ապրանքային հոսքերը թեև զգալի ու կարևոր դեր են խաղում, բայց միայն նրանք չեն սահմանում տնտեսական հարաբերությունների բնույթը կամ խորությունը։
«Ընդհանրապես, ինչ վերաբերում է ապրանքափոխանակությանը և ապրանքահոսքերին, ապա դա, որպես կանոն, կարճաժամկետությունն է, կոնյունկտուրայնությունը և մարտավարական բնույթ է կրում, իսկ այն ամենը, ինչ վերաբերում է, օրինակ, ուղիղ ներդրումներին, ֆինանսական ծառայություններին կամ այլ ակտիվների, ապա դա, որպես կանոն, երկարաժամկետությունն ու ռազմավարայնությունն է։ Դա արդեն ավելի հիմնարար երևույթների մեկ այլ կողմ է»,– նշեց նա։
Խրիստենկոն նկատեց, որ վերոնշյալ բազմաթիվ գործընթացների համար պարտադիր ընդհանուր սահմանի ֆիզիկական առկայությունն առհասարակ որևէ նշանակություն չունի։
«Ի՞նչ է սահմանը ֆինանսական և հաղորդակցական ծառայությունների համար։ Ոչինչ։ Պարզ կոնստրուկցիաներից պետք է որևէ կերպ հեռանալ, որովհետև 21–րդ դարն է, և համապատասխան ժամանակահատվածը, որ մենք պետք է ապրենք, չի որոշվելու նրանով, թե ինչպես են զարգանում տրանսպորտային գծերը, թեև դա կարևոր է։ Դա կարևոր է մարդկանց համար, նախևառաջ, որ մարդկային հոսքերը կարողանան անցնել, և կարևոր է ապրանքների համար, բայց ոչ այնքան կարևոր, որ կյանքը կանգ առնի»,– հավելեց ԵՏՀ նախագահը։
Նախօրեին Հայաստանի կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև կնքվել է փոխգործակցության հուշաիրը, որը ստորագրել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:--0--