Հայաստանի էներգետիկ ոլորտում ստեղծված իրավիճակի պատճառը անարդյունավետ կառավարումն է. ԿԲ նախկին նախագահ
26.06.2015,
21:18
Հայաստանի էներգետիկ ոլորտում ստեղծված իրավիճակի պատճառն անարդյունավետ կառավարումն է, կարծում է ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի էներգետիկ ոլորտում ստեղծված իրավիճակի պատճառն անարդյունավետ կառավարումն է, կարծում է ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։
«Մինչև հիմա այդ ոլորտում չկան հստակ մոտեցումներ։ Երկու տարի առաջ նրանք ասում էին, որ էլեկտրաէներգիայի սակագների 20 տոկոսանոց բարձրացման դեպքում ամեն ինչ կկարգավորվի։ Սակայն պարզվեց, որ դա քիչ է», – ասաց նա ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ։
Խոսելով Բաղրամյան պողոտայում այս օրերին ընթացող բողոքի ակցիայի նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին` Ասատրյանը նշեց, որ ամբողջությամբ կիսում է ցուցարարների դիրքորոշումները և կարծում, որ էներգետիկայի ոլորտում ստեղծված իրավիճակի բոլոր մեղավորները պետք է պատժվեն։
ԿԲ նախկին նախագահի կարծիքով` եթե այսօր ցուցարարները չհասնեն հաջողության իրենց պայքարում, ապա թանկացման խնդիրը մշտական բնույթ կկրի։
«Հայաստանի էներգետիկ համակարգում գործում է միայն մեկ սկզբունք` գները պետք է մշտապես աճեն։ Եվ ամեն ինչ համար պետք է պատասխան տան Հայաստանի քաղաքացիները», – նշեց փորձագետը։
Ասատրյանը կարծում է, որ այս խնդրի լուծման համար հարկավոր են շտապ միջոցներ։ Մասնավորապես, նրա կարծիքով, կառավարությունն ու ՀԷՑ–ի սեփականատերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ «Ժամանակ է հարկավոր նոր արդյունավետ ծրագրերի մշակման համար»,– կարծում է նա։
Միաժամանակ նա նշեց, որ հիացած է ցուցարարներով, ովքեր անժամկետ ակցիա են անցկացնում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ։
«Պարզվում է` Հայաստանում կան լուսավոր դեմքեր։ Եվ սա հույս է տալիս, որ դեռ ամեն ինչ կորած չէ մեր երկրում», – ընդգծեց նա։
«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Երկուշաբթի երեկոյան նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։
Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ։
Մասշտաբային ակցիան վերսկսվել է նույն օրը երեկոյան։ Ցույցերը խաղաղ բնույթ են կրում։ Ներկա պահին Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։–
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հունիսի 17–ին ընդունած որոշումը, որը վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ (1 դոլարը` 472,56 դրամ)։ -0-