«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտ է ներկայացրել ՀԾԿՀ
08.05.2015,
18:54
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել է ՀԾԿՀ մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել է ՀԾԿՀ մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը։
Ստեփանյանի խոսքերով` ընկերությունն այսօր օրվա երկրորդ կեսին ՀԾԿՀ–ին է ներկայացրել սակագնի փոփոխության առաջարկ պարունակող փաստաթղթերը փաթեթը։
«Հինգ օրում կստուգվի սահմանված կարգի պահանջներին ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը, ինչից հետո, անհրաժեշտ պայմաններին համապատասխանելու դեպքում, այն կքննարկվի», – ասել է Ստեփանյանը, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։
Սահմանված կարգի համաձայն` հայտը քննարկվում է ներկայացման օրվանից 80 օրվա ընթացքում։
Ինչպես նշել է ՀԾԿՀ մամուլի քարտուղարը, ընկերությունը համապատասխան ծանուցումը հրապարակել է նաև հայկական թերթերից մեկում։
Ըստ ներկայացված հայտի, որը հրապարակվել է հայկական ԶԼՄ–ներում, ընկերությունն առաջարկում է սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 17,08 դրամով։
Մասնավորապես, առաջարկվում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի տրամադրած էլեկտրաէներգիայի համար ցերեկային սակագինը (7:00-23:00) 41,85 դրամից բարձրացնել` հասցնելով 58,93 դրամ 1 կՎտ/ժ–ի դիմաց, իսկ գիշերային սակագինը (с 23:00 до 7:00) 31,85 դրամից դարձնել 48,93 դրամ։
Սակագնի բարձրացման հայտեր են ներկայացրել նաև հինգ խոշորագույն կայանները` «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ–ն, «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ–ն, «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ–ն, «Հրազդանի ՋԷԿ» ԲԲԸ–ն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն (Հրազդան–5), «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն և «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ–ն։
Հայտերն արդեն անցել են ստուգման նախնական փուլը, հիմա քննարկվում են կարգավորիչի կողմից։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ–ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է։ Ընկերության գործունեության հիմնական ուղղությունն է Հայաստանի սպառողներին, այդ թվում նաև բնակչությանը, էլեկտրաէներգիայի բաշխումը ($1 – 480,98 դրամ)։ --0—