Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանի Որոտանի ՀԷԿՀ–ի նոր սեփականատերը էլեկտրաէներգիայի արտադրման արտոնագիր է ստացել

17.06.2015, 19:04
Contour Global Hydro Cascade ընկերությունը Որոտանի ՀԷԿ-ը 25 տարով շահագործելու արտոնագիր է ստացել։  Այս մասին համապատասխան որոշումը կայացվել է հունիսի 17-ին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։
Հայաստանի Որոտանի ՀԷԿՀ–ի նոր սեփականատերը էլեկտրաէներգիայի արտադրման արտոնագիր է ստացել
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Contour Global Hydro Cascade ընկերությունը Որոտանի ՀԷԿ-ը 25 տարով շահագործելու արտոնագիր է ստացել։  Այս մասին համապատասխան որոշումը կայացվել է հունիսի 17-ին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։

Ընկերությունը ստացել է կասկադի 3 ՀԷԿ-երի շահագործման  արտոնագիր, որոնց թվում են Սպանդարյանի, Շամբի և Տաթևի ՀԷԿ–երը։

Մեկ այլ որոշման համաձայն, հանձնաժողովը նաև հաստատել է էլեկտրաէներգիայի արտադրման արտոնագրի պայմանները։

ՀՀ կառավարությունում հունիսի 8-ին կառավարությունում ստորագրվել է «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առուվաճառքի փոփոխված և լրամշակված պայմանագիրը` Հայաստանի Հանրապետության, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր», «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ», «Քոնթուր գլոբալ տերրա հոլդինգս» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների միջև:

Գործարքի արժեքը 180 մլն դոլար է։ Այն Contour Global Hydro Cascade ամերիկյան կազմակերպության ամենախոշոր գործարքն է եվրոպական տարածաշրջանում և ԱՄՆ–ի ամենամեծ ներդրումը Հայաստանում։ Համալիրը լուրջ ներդրումների իրականացման կարիք ունի, որը պետք է իրականացնի նոր գնորդը։

Ընդ որում` չի բացառվում, որ կառավարությունը կաջակցի կազմակերպությանը միջազգային վարկերի ներգրավման հարցում սպառողների` էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման տեսքով ծանրաբեռնվածությունը կրճատելու համար։

Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը բաղկացած է հիդրոէլեկտրակայանների եռաստիճան համալիրից, որոնք կառուցված են Որոտան գետի վրա՝ Սյունիքի մարզի (նախկին Սիսիանի և Գորիսի շրջաններ) տարածքում և օգտագործում են թե՛ գետի հունի և թե՛ վտակների ջրերը:

Կասկադի գումարային սահմանված հզորությունը կազմում է 404,2 մՎտ, իսկ միջին տարեկան նախագծային արտադրությունը` 1,16 մլրդ կՎտ/ժ։ Կասկադը բաղկացած է երեք հիդրոէլեկտրակայաններից` «Սպանդարյանի» (սահմանված հզորությունը` 76 մՎտ), «Շամբի» (171 մՎտ) և «Տաթևի» (157.2 մՎտ)։ -0-