Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Երևանի ջրամատակարարման համակարգի բարելավման համար մոտ $600 մլն. ներդրումներ են անհրաժեշտ. «Երևան Ջուր»

13.06.2014, 14:45
Երևանի ջրամատակարարման համակարգի բարելավման և արդիականացման համար մոտ $600 մլն. ներդրումներ են անհրաժեշտ, ասաց ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մուրադ Սարգսյանը։
Երևանի ջրամատակարարման համակարգի բարելավման համար մոտ $600 մլն. ներդրումներ են անհրաժեշտ. «Երևան Ջուր»
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. Երևանի ջրամատակարարման համակարգի բարելավման և արդիականացման համար մոտ $600 մլն. ներդրումներ են անհրաժեշտ, ասաց ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մուրադ Սարգսյանը։

«Երկար տարիներ Երևանի ջրամատակարարման համակարգի կապիտալ վերանորոգում չի իրականացվել, և ջրատարները շատ վայրերում իսպառ մաշված են։ Այդ կապակցությամբ մենք հաշվարկներ կատարեցինք, որոնք ցույց տվեցին, որ Երևանի ջրամատակարարման ողջ համակարգի բարելավման համար մոտ $600 մլն. կպահանջվի», - ասաց նա ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ։

Այդ կապակցությամբ Սարգսյանը նշեց, որ 2006-2014 թթ. «Երևան Ջուր» ընկերությունը մոտ $45 մլն. է ներդրել Երևանի ջրամատակարարման համակարգի արդիականացման համար։

Նրա խոսքերով` այդ գումարից $20 մլն.-ը տրամադրվել է 2006 թ.-ին Համաշխարհային բանկի ($18 մլն.) և Հայաստանի կառավարության ($2 մլն.) համաֆինանսավորման շրջանակում, իսկ մնացած գումարը` մոտ 11 մլրդ. դրամ, ընկերությունը սեփական  միջոցներից է ուղղել այս տարիների ընթացքում։

Սարգսյանը նշեց նաև, որ 2013թ. հուլիսին ստորագրված համաձայնագրի շրջանակներում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հատկացրել է  $ 21 մլն. մայրաքաղաքում ոլորտի զարգացման համար։ Այդ գումարից $7-ական մլն. կտրամադրվի երկու վարկային և մեկ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։  

«Տվյալ պահին աշխատանքներ են տարվում քոնսալթինգային ընկերություն ընտրելու ուղղությամբ արդեն հաստատված առաջին վարկային ծրագրի իրականացման համար, որը նախատեսվում է սկսել այս տարեվերջին», - ավելացրեց նա։

Ըստ Սարգսյանի` հատկացված միջոցները կուղղվեն ջրամատակարարման որակի բարելավմանը, մասնավորապես, Նորագավիթ և Կիլիկիա թաղամասերում։

«Երևան Ջուր» ՓԲԸ-ն Հայաստանի ռեզիդենտն է: Հիմնադրվել է Generale des Eaux ֆրանսիական ընկերության կողմից։ 2005թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարության` ի դեմս Ջրային տնտեսության պետական կոմիտեի և Veolia Water ընկերության միջև ստորագրվեց Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարձակալության 10-ամյա պայմանագիրը: --0--