«Հանուն էներգետիկայի կայուն զարգացման» համաժողովի մասնակիցները Երևանում կքննարկեն էներգախնայողության հարցեր
28.09.2015,
16:56
«Հանուն էներգետիկայի կայուն զարգացման» միջազգային վեցերորդ համաժողովը կանցկացվի սեպտեմբերի 29–ից հոկտեմբերի 2–ը Երևանում, հայտնում են Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հանուն էներգետիկայի կայուն զարգացման» միջազգային վեցերորդ համաժողովը կանցկացվի սեպտեմբերի 29–ից հոկտեմբերի 2–ը Երևանում, հայտնում են Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից։
Համաժողովին կմասնակցի մոտ 250 ներկայացուցիչ 50 երկրներից։
Ծրագրվում է, որ համաժողովի ընթացքում կանցկացվեն էներգամատակարարման և վերականգնվող էներգետիկայի ոլորտում երկրների միջև գործակցության հնարավոր մեխանիզմների ստեղծման հարցերին նվիրված քննարկումներ բարձր մակարդակով։
Համաժողովի ընթացքում ելույթ կունենա Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ինչպես նաև որպես կազմակերպիչ կառույցների ներկայացուցիչներ։
Համաժողովի կազմակերպիչներն են` Հայաստանի կառավարությունն ի դեմս բնական պաշարների և էներգետիկայի նախարարության, ՄԱԿ–ի տարածաշրջանային հանձնաժողովները, ՄԱԿ–ի զարգացման ծրագրերի ստորաբաժանումները, ՄԱԿ–ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը և այլն։ -0-