Շվեդական Ericsson, ABB, Elekta և Education first ընկերությունները համագործակցության նոր ծրագրեր կքննարկեն հայ գործընկերների հետ
13.06.2014,
19:38
Ericsson, ABB, Elekta и Education first խոշոր շվեդական ընկերությունների ներկայացուցիչները մտադիր են հայ գործընկերների հետ քննարկել հեռահաղորդակցության, էներգետիկայի, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում համագործակցության նոր ծրագրերը:
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Ericsson, ABB, Elekta и Education first խոշոր շվեդական ընկերությունների ներկայացուցիչները մտադիր են հայ գործընկերների հետ քննարկել հեռահաղորդակցության, էներգետիկայի, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում համագործակցության նոր ծրագրերը:
Ինչպես նշում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, այս մասին հայտարարվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Շվեդիայի առևտրի և հյուսիսային համագործակցության նախարար Էվա Բյորլինգի գլխավորած պատվիրակության հանդիպման ընթացքում։
Ըստ հաղորդագրության` Еducation first ընկերության փոխնախագահ Կարլ Յուհան Վեսթրինգը նշել է, որ նախատեսում են Հայաստանում բացել իրենց կրթական հաստատության ներկայացուցչությունը:
Միաժամանակ Բյորլինգը հիշեցրել է, որ իրենց այցի շրջանակում Շվեդիայի կառավարության կողմից Հայաստանի ուռուցքաբանության ազգային կենտրոնին է հանձնվել գծային արագացուցիչ:
«Տպավորված ենք Հայաստանի բջջային հեռախոսակապի զարգացման աստիճանից: Այս տեսակետից, վստահ ենք, որ կկարողանանք օգտակար փորձ կուտակել: Կշարունակենք աջակցել Հայաստանի կառավարությանը՝ թվային հեռուստատեսության ներդրման գործում», – ասել է նա։
Նա նաև նշել է, որ շվեդական պատվիրակության Հայաստան այցի հիմնական նպատակն է նոր թափ հաղորդել երկկողմ գործարար կապերի սերտացմանն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը։
Հովիկ Աբրահամյանն իր հերթին ներկայացրել է Հայաստանի ներդրումային դաշտը և նշել է, որ Հայաստանի տնտեսությունը բաց է ներդրողների համար, և կառավարությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանում գործունեություն ծավալելու հարցում:
Կառավարության ղեկավարը շվեդ գործարարների ուշադրությունն է հրավիրել ՀՀ-ում բացված ազատ տնտեսական գոտիների վրա` ավելացնելով, որ Հայաստանը կարող է շվեդ ներդրողների համար կամուրջ հանդիսանալ Եվրասիական միության 170 միլիոնանոց շուկա մուտք գործելու ճանապարհին:
«Հայաստանի կառավարությունը կանի ամեն ինչ մեր երկրների միջև հարաբերությունների հետագա ակտիվացման և խորացման համար», – ասել է Աբրահամյանը։
Հովիկ Աբրահամյանը Էվա Բյորլինգին է փոխանցել Շվեդիայի կառավարության ղեկավարին Հայաստան այցելելու հրավերը` իրեն հարմար ժամանակահատվածում:–0–