Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+15

«ՀԿԵ» ղեկավարը ՀՀ վարչապետին է ներկայացրել ընկերության կոնցեսիոն պարտավորությունների կատարման ընթացքը

13.04.2012, 13:00
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը կոնցեսիոն պարտավորությունների կատարման ընթացքը ներկայացրեց նախօրեին Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում:
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը կոնցեսիոն պարտավորությունների կատարման ընթացքը ներկայացրեց նախօրեին Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում: 

Կողմերը քննարկեցին ՀԿԵ-ի ներդրումային ծրագրի իրականացման և երկաթուղու՝ առաջին եռամսյակում կատարած աշխատանքները, կոնցեսիոն պարտավորությունների կատարման ընթացքը և 2012 թ. համար բեռնափոխադրումների զարգացման հեռանկարները:

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացրեց Զամանլուի կամրջի վերակառուցման և շրջակա երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման ծրագրի իրականացման ընթացքը, որը ներառում է վազուղիների և Շահալի, Փամբակ ու Վանաձոր կայարանների արդիականացումը:

Ինչպես նշեց Ռեբեցը, Հարավկովկասյան երկաթուղին հատուկ ուշադրություն է դարձնում  սեփական արտադրական հզորությունների հիման վրա շարժակազմի արդիականացմանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետն ու «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը քննարկեցին նաև կոնցեսիոն պայմանագրի շրջանակներում լրացուցիչ համաձայնագրի կնքման ընթացքը, սակագնային քաղաքականության պետական կառավարման հեռանկարները, մասնավորապես, պետության կողմից երկաթուղու համար ոչ շահավետ սակագների փոխհատուցման հնարավորությունը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: -0-