Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Մինչև սեպտեմբերի 1-ը ավտոտրանսպորտային երթևեկությունը կդադարեցվի Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելի սկիզբն ընկած Ճանապարհահատվածում

16.07.2014, 11:45
Հուլիսի 16-ից մինչև սեպտեմբերի 1-ը ավտոտրանսպորտային երթևեկությունը կդադարեցվի Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելի սկիզբն ընկած Ճանապարհահատվածում, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունը:
Մինչև սեպտեմբերի 1-ը ավտոտրանսպորտային երթևեկությունը կդադարեցվի Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելի սկիզբն ընկած Ճանապարհահատվածում
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 16-ից մինչև սեպտեմբերի 1-ը ավտոտրանսպորտային երթևեկությունը կդադարեցվի Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելի սկիզբն ընկած Ճանապարհահատվածում, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ 2014թ. ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով կհիմնանորոգվի Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 73.2- 83.12 կմ՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելի սկիզբն ընկած Ճանապարհահատվածը, և նախատեսված հիմնանորոգման աշխատանքների ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով այդ ճանապարհահատվածում ավտոտրանսպորտային երթևեկությունը կդադարեցվի:

Սահմանվել է տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղին՝ Երևանից Մ-4 միջպետական ճանապարհով Դիլիջան, Իջևան ուղևորվելու համար՝ Մ-4-Մ-14-Ծովագյուղ-Սեմյոնովկա-Մ-4:

Միաժամանակ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ հաշվի առնելով, որ շրջանցիկ ճանապարհը ներկա պահին չի համապատասխանում սահմանված չափորոշիչներին՝ ՀՀ ոստիկանությունը նպատակահարմար չի գտնում այդ ճանապարհով ժամանակակից խոշորածավալ տրանսպորտային միջոցների՝ հատկապես 5 տոննայից ավել բեռնատարողությամբ բեռնատարների և 22 մարդուց ավել ուղևորներ փոխադրող ավտոբուսների երթևեկությունը:

«Նման տրանսպորտային միջոցների երթևեկությունը Դիլիջան խորհուրդ է տրվում իրականացնել Երևան-Ապարան-Վանաձոր-Դիլիջան երթուղով», - նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:-0-