Рейтинг@Mail.ru
USD
396.85
EUR
408.8
RUB
3.8762
GEL
140.07
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

ԵՏՀ կոլեգիայի նախագահը ներկայացրել է հաջողությունները ԵՏՄ տնտեսական ընդհանուր տարածքի ձևավորման համատեքստում

22.11.2018, 19:56
ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, հինգշաբթի ելույթ ունենալով «Եվրասիական տնտեսական ինտեգրացիա» XIII միջազգային համաժողովում, ներկայացրեց այն հիմնական խնդիրները, որոնց հետ բախվում է ԵՏՄ–ն իր գործունեության ընթացքում։
ԵՏՀ կոլեգիայի նախագահը ներկայացրել է հաջողությունները ԵՏՄ տնտեսական ընդհանուր տարածքի ձևավորման համատեքստում

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, հինգշաբթի ելույթ ունենալով «Եվրասիական տնտեսական ինտեգրացիա» XIII միջազգային համաժողովում, ներկայացրեց այն հիմնական խնդիրները, որոնց հետ բախվում է ԵՏՄ–ն իր գործունեության ընթացքում։

«Առաջին խմբի խնդիրները, որոնց մասին կցանկանայի պատնել, դրանք ոչ ամբողջական ինտեգրման հետ կապված հարցերն են։ Գոյություն ունեն խոչընդոտներ, գանձումներ և սահմանափակումներ, որոնք խանգարում են մեր շուկաներում ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժին։ Եվ մեր նախագահներն այսօր Հանձնաժողովի ուշադրությունը հրավիրում են նրան, որ մենք, նախևառաջ, պետք է միտված լինենք մեր ինտեգրացիոն նախագծի խորացմանը»,– ասաց նա։

Սարգսյանի խոսքով, այս նպատակով թողարկվել է Սպիտակ գիրք, որում գրանցվել են ընդհանուր շուկաների ձևավորմանը խանգարող 66 խոչընդոտներ։ Նա պարզաբանեց, որ կա պայմանավորվածություն կառավարությունների ղեկավարների հետ Միության երկրների բիզնեսի բարենպաստ պայմաններ ստեղծելու համար այդ արգելքների վերացման ճանապարհային քարտեզների համատեղ իրականացման վերաբերյալ։

 «Բայց մենք փաստում ենք, որ արգելքները ոչ համաձայնեցված քաղաքականությունների արդյունք են, և այստեղ է թաքնված հաջողության գաղտնիքը։ Մենք պետք է սովորենք համաձայնեցված քաղաքականություններ վարել արդյունաբերությունում, գյուղատնտեսությունում։ Անհրաժեշտ է մշակել նոր մեխանիզմներ, անհրաժեշտ է ընդլայնելլ անդրազգային մարմնի լիազորություններն այն նպատակով, որ լինեն ազգային քաղաքականությունների համակարգման իրական լծակներ և հնարավորություններ»,– ընդգծեց նա։ 

Այդ կապակցությամբ ԵՏՀ կոլեգիայի ղեկավարն ասաց, որ հովանավորչությունը, սեփական արտադրողների շահերի պաշտպանությունը, առևտրային պատերազմներն անընդունելի են Միությունում։ Նրա խոսքով, դրա հիմքում համաձայնեցված քաղաքականություններ վարելու անհրաժեշտությունն է։
 

«Համաձայնեցված քաղաքականությունների հիմքում օրենսդրության ներդաշնակեցումն է։ Եվ այստեղ, երբ խոսում ենք ֆինանսական հատվածի մասին, մեր պայմանագրում հստակ ամրագրված է, որ կենտրոնական բանկերը և ազգային կառավարությունները պետք է ունենան օրենսդրաւոյթնա ներդաշնակեցման հստակ ծրագիր»,– ասաց նա։

Այդ համատեքստում Սարգսյանը հայտնեց, որ շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվում։

«Մեր կենտրոնական բանկերն ավելի հաճախ մեծ հաճույքով են համագործակցում միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Բազելի կոմիտեի հետ միջազգային չափանիշներին սեփական ցուցանիշները համապատասխանեցնելու հարցում, քան հաջողվում է աշխատանք իրականացնել մեր երկրների միջև մեր օրենսդրությունների ներդանշակեցման հարցում։ Սա յուրօրինակ հիմնարար թրենդ է, մեր ինտեգրացիոն նախագիծն առաջ մղելու հիմնարար գործոն»,– ասաց նա։


Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է Եվրասիական տնտեսական միության պայմանագրով։ ԵՏՄ–ն ստեղծվել է ազգային տնտեսությունների համակողմանի արդիականացման, համագործակցության և մրցունակության ու անդամ պետությունների բնակչության կենսամակարդակի բարձրացման նպատակով։ Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ է դարձել 2015 թվականի հունվարի 2–ից։ Ներկայում կազմակերպության կազմում են նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը։ -0-