Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

ԵՏՄ–ում միասնական արժույթ կարող է լինել միայն ընդհանուր շուկա ստեղծելու դեպքում. Վալովայա

10.03.2015, 19:53
ԵՏՄ մակրոտնտեսության և ինտեգրման նախարար Տատյանա Վալովայան հորդորում է չշտապել Եվրասիական տնտեսական միության երկրների ընդհանուր արժութային միություն ստեղծելու հարցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ԵՏՄ–ում միասնական արժույթ կարող է լինել միայն ընդհանուր շուկա ստեղծելու դեպքում. Վալովայա
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ մակրոտնտեսության և ինտեգրման նախարար Տատյանա Վալովայան հորդորում է չշտապել Եվրասիական տնտեսական միության երկրների ընդհանուր արժութային միություն ստեղծելու հարցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ես շատ զգույշ եմ միասնական արժույթի ստեղծման հարցում։ Նախ մենք պետք է ընդհանուր շուկա ունենանք, այնուհետև խոսենք ընդհանուր արժույթի մասին։ Սակայն դրամական քաղաքականությունը համակարգել է պետք»,– Վաշինգտոնում, ԵՏՄ զարգացման հարցերը քննարկող «կլոր սեղանի» շուրջ հայտարարել է Վալովայան։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ ԿԲ–ին և կառավարությանը մինչև սեպտեմբերի 1-ը սահմանել ԵՏՄ արժութային միության ստեղծման նպատակահարմարությունը, երեքշաբթի հայտնել էր Կրեմլի կայքը։

Միաժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունվարի վերջին հայտարարել էր, որ իր նախագահության օրոք Եվրասիական տնտեսական միության ընդհանուր արժույթ չի ներդրվի։

ԵՏՄ–ն 2015 թվականի հունվարի 11-ից դարձավ Մաքսային միության իրավահաջորդը։ Միության կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, անդամակցության բանակցություններ են անցկացվում նաև Ղրղըզստանի հետ։-0-