ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը և արտահանման աճին. նախարար
17.10.2014,
18:26
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը և արտահանման ծավալների աճին, հայտարարեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը և արտահանման ծավալների աճին, հայտարարեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
«Իհարկե, այսօր մեր արտադրության ծավալը մեծ չէ, բայց մենք մշակում ենք 2014-2017 թվականների գյուղատնտեսության ծավալների ընդլայնման ռազմավարություն, ինչը կբերի արտահանման զարգացման։ Ռուսաստանում գյուղմթերքի բոլոր տեսակների պահանջարկ կա, հատկապես կաթնամթերքի, այդ մասին Մոսկվայում ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը»,– ուրբաթ լրագրողներին ասաց Կարապետյանը։
Ըստ նրա` արտադրության ընդլայնումը ռուսական շուկայում հայկական արտադրանքի համար նոր հնարավորություններ կբացի։
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել ԵՏՄ–ին Հայաստանի միանալուն։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 10–ին Մինսկում պետությունների ղեկավարների մակարդակով։ Այսպիսով, Հայաստանը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ հավասար դառնում է ԵՏՄ լիարժեք մասնակից, որը կսկսի գործել 2015 թվականի հունվարի 1–ից։ -0-