Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+7

ԵՏՄ Մաքսային օրենսգրքի նոր խմբագրությունը կհաստատվի 2015 թ.–ին

23.08.2014, 14:12
Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը ծրագրվում է հաստատել 2015 թվականին, որպեսզի այն ուժի մեջ մտնի արդեն 2016 թվականի հունվարի 1–ից։ Այդ մասին այսօր Բրեստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային առընթեր ձեռներեցության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստի արդյունքներով հայտարարել է ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական հարցերի նախարար Թիմուր Սուլեյմանովը, հաղորդում է Փրայմը։
ԵՏՄ Մաքսային օրենսգրքի նոր խմբագրությունը կհաստատվի 2015 թ.–ին
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը ծրագրվում է հաստատել 2015 թվականին, որպեսզի այն ուժի մեջ մտնի արդեն 2016 թվականի հունվարի 1–ից։ Այդ մասին այսօր Բրեստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային առընթեր ձեռներեցության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստի արդյունքներով հայտարարել է ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական հարցերի նախարար Թիմուր Սուլեյմանովը, հաղորդում է Փրայմը։

«Դրանք ոչ թե Մաքսային գործող օրենսգրքի լրացումներ, այլ դրա նոր խմբագրությունը կլինի։ Ներկայում ԵՏՀ–ն երեք պետությունների շահագրգիռ գերատեսչությունների հետ աշխատում է նոր խմբագրության նախագծի պատրաստման ուղղությամբ, արժե սպասել հաջորդ տարի Մաքսային օրենսգրքի հաստատմանը և 2016 թվականի հունվարի 1–ից դրա` ուժի մեջ մտնելուն»,– նշել է Սուլեյմենովը։

Ըստ նրա` ԵՏՄ Մաքսային օրենսգրքի նախագծի նորույթները վերաբերում է մի քանի կետերի։ Մասնավորապես, դա տնտեսական լիազոր օպերատորների ճանաչումն է, մաքսային հայտարարագրման ժամանակ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների համապատասխանության հաստատման մասին փաստաթղթերի ներկայացման բացառման հեռանկարները, մեկ պատուհան մեխանիզմի զարգացմանն ուղղած քայլերը և այլն։

2014թ. մայիսի 29–ին Աստանայում Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր ստորագրվեց։--0--