ԵՏՀ նախարարները կոչ են արել հայկական բիզնեսին` ակտիվորեն մասնակցել ԵՏՄ փաստաթղթերի մշակմանը
15.05.2015,
15:19
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախարարները Երևանում նախօրեին կայացած հատուկ կլոր սեղանի ժամանակ Հայաստանի գործարար հանրությանը պատմեցին Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) Մաքսային օրենսգրքի, Միությունում հարկային վարչարարության առանձնահատկությունների, Վիետնամի հետ ազատ առևտրի գոտու մասին։ Միջոցառման ընթացքում ԵՏՀ ներկայացուցիչները պատասխանեցին հանրապետության գործարարներին հետաքրքրող հարցերին, հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախարարները Երևանում նախօրեին կայացած հատուկ կլոր սեղանի ժամանակ Հայաստանի գործարար հանրությանը պատմեցին Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) Մաքսային օրենսգրքի, Միությունում հարկային վարչարարության առանձնահատկությունների, Վիետնամի հետ ազատ առևտրի գոտու մասին։ Միջոցառման ընթացքում ԵՏՀ ներկայացուցիչները պատասխանեցին հանրապետության գործարարներին հետաքրքրող հարցերին, հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
Կլոր սեղանը կազմակերպել էին ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը և Հայաստանի արդյունաբերողների և (գործատուների) միությունը (ՀԱԳ(Գ)Մ)։
Միջոցառմանը մասնակցել են ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության կոլեգիայի անդամ (նախարար) Թիմուր Սուլեյմանովը, ԵՏՀ Մաքսային համագործակցության կոլեգիայի անդամ (նախարար) Վլադիմիր Գոշինը, Առևտրի կոլեգիայի անդամ (նախարար) Անդրեյ Սլեպնյովը, Կոլեգիայի անդամ (նախարար) Արա Նռանյանը, Կոլեգիայի անդամ (նախարար) Ռոբերտ Հարությունյանը, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանը, պաշտոնատար այլ անձինք, հասարակական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ։
Սուլեյմանովն իր ելույթում, մասնավորապես, անդրադարձավ հարկային վարչարարության հետ կապված հարցերի, որոնց հետ առնչվել են Հայաստանի մի շարք գործարարներ երկրի ԵՏՄ մուտքից հետո։
Վլադիմիր Գոշինն իր հերթին ներկայացրեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի նորությունները` հստակեցնելով, որ դրա մշակման ընթացքում հաշվի է առնվել օրենքների համակարգման անհրաժեշտությունը, այսինքն մեկ փաստաթղթում միջազգային բազմաթիվ համաձայնագրերի միավորումը։
«Գլխավորը, ինչի մասին հաջողվել է համաձայնության գալ տվյալ պահին, էլեկտրոնային հայտարարագրումն է։ Նաև նոր ԵՏՄ ՄՕ համաձայն` հնարավորություն է ստեղծվել մաքսային գործողություններ իրականացնել ավտոմատ կերպով` առանց մաքսավորների մասնակցության և մաքսային հայտարարագրերը ներկայացնել առանց այն փաստաթղթերը ներկայացնելու, որոնց հիման վրա դրանք կազմվել են», - ասաց նա։
Գոշինի խոսքով` օրենսգրքի ևս մեկ նորույթ է «մեկ պատուհանի» մեխանիզմի կիրառման հնարավորությունը, ընդ որում ոչ միայն մաքսային, այլև արտաքին տնտեսական գործունեությունը վերահսկող մյուս օրգաններում։
ԵՏՀ նախարարը հայտնեց, որ օրենսգրքի աշխատանքը նախատեսվում է ավարտել այս տարվա հոկտեմբերին, և Հայաստանի գործարար հանրությանը կոչ արեց իրենց կարծիքն արտահայտել փաստաթղթի դրույթների մասին, որպեսզի հնարավորինս հաշվի առնվեն բոլոր կարծիքները։
Հանձնաժողովի հետ բիզնեսի ներկայացուցիչների համագործակցության ակտիվացման կոչ արեց նաև ԵՏՀ նախարար Արա Նռանյանը։
«Բիզնեսը պետք է տեղյակ պահի առկա խոչընդոտների մասին այն երկրների հետ առևտրում, որոնց հետ ԵՏՀ-ն քննարկում է կամ ծրագրում է քննարկել ազատ առևտրի գոտիների ստեղծում, օրինակ` Իրանի կամ Եգիպտոսի հետ, որպեսզի գործարարների դիրքորոշումը հնարավոր լինի հաշվի առնել բանակցությունների ժամանակ», – նշեց Նռանյանը։
Նա նշեց նաև, որ հարկ է ուսումնասիրել այն հնարավորությունները, որոնք կհայտնվեն Վիետնամի հետ Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումից հետո` կապված նոր շուկայի բացման հետ։--0--